Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Մի կողմից ասում եք, որ գործարարն է պետության հենարանը, մյուս կողմից ասում եք գող. Մի ընդհանրացրեք

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վարչապետը Կառավարության նիստում խոսք ասաց գործարարության մասին։

Երկու միտք շեշտեմ։

ա/որ գործարարները ՀԴՄ չեն խփում, այսինքնէ հարկերից խուսափում են,

բ/ մեր արտադրանքի որակը չի համապատասխանում միջազգային պահանջարկին։

Վարչապետը, իմ կարծիքով, պետք է ասեր՝

ա/ հարկատուների մի մասը խուսափում է հարկերից,

բ/ արդյունաբերողների ընդամենը մի մասի արտադրանքն է, որ համապատասխանում է միջազգային չափանիշներին։

Ինչու՞։

Հայաստանում կան գործարարներ, որոնք և՛ ՌՈԲԻ, և՛ ՍԵՐԺԻ, և՛ ՆԻԿՈԼԻ ժամանակ հարկերը վճարել են, և եթե անգամ օգտվել են օրենսդրական բացերից, ապա դա ողջունելի է, այլ ոչ դատապարտելի։

Բայց մի մոռացեք, որ մենք Սերժի ու Ռոբի տարիներին հարկային տեռորի ենք ենթարկվել և եթե մեզ չեն կարողացել կռացնեն, ապա նշանակում է, որ կամ մենք հարկ չենք թաքցրել, կամ այնքան լավ ենք թաքցրել, որ անգամ Սերժի իշխանության ամենազիլ հարկայինը չի կարողացել գտնել։ Եթե հակված եք վերջինին, ապա մեզ հրավիրեք, որ Ձեզ խորհուրդ տանք՝ ինչպես բյուջեն հավաքագրենք։

Մյուս կողմից Դուք, հարգելի վարչապետ, արդեն երկու տարուց ավել սուպերվարչապետական լիազորություններ ունեք և եթե հարկայինը չի կարողանում պարտադրել հարկ վճարողներին իրենց սահմանադրական պարտքը կատարել, ապա սա իհարկե և մշակութային խնդիր է, որ Հայաստանը չի ընկալվում որպես միակ և անկրկնելի հայրենիք, բայց նաև սա ձեր կառավարության բացն է, որ մինչ այժմ չկան մեխանիզմներ հարկերի 100% հավաքագրման համար։ Դուք ասում եք, որ Սերժի ժամանակ մենք մտածում էինք, որ մեր վճարած հարկերը մսխվում են։ Բայց մենք հիմա էլ ենք տեսնում, որ մեր վճարած հարկերը, այո, չեն գողանում, բայց շատ դեպքերում տեղին չեն օգտագործվում։ Օրինակ՝ շարունակում ենք ուռճացված պետական համակարգի լիքը ԲԵԶԴԵԼՆԻԿՆԵՐԻ ու ՍԱԲՈՏԱԺՆԻԿՆԵՐԻ աշխատավարձ վճարել։

Թատրոններն ու թանգարանները կարող են լավ մենեջմենթի դեպքում բյուջե փող մուծել, այլ ոչ բյուջեից տանել։

Համալսարանների բաժնետիրականացումը բյուջեի վրայից մի մեծ ծախսային հոդված կհաներ։ Բայց անկախ մեր հարկերի՝ որոշ դեպքերում ոչ արդյունավետ տնօրինումից, մենք վճարում ենք հարկերը։ Եվ մենք ԳՈՂ չենք, պարոն վարչապետ ՋԱՆ։

Փեթակի բազմաթիվ վաճառողներ կան, որոնք առնվազն հեղափոխության հաջորդ օրվանից բոլոր ՀԴՄ-ները խփում են։

Բայց, Դուք բոլորիս եք ասում, որ զինվորի հաց ենք գողանում։ Ես չեմ գողացել ու չեմ գողանում։ Ու էլի շատ գործարարներ չեն գողացել և չեն գողանում։

բ/ Որակի մասին։ Մեր ընկերության գրքերը աշխարհի որակի են, գուցե և ավելի բարձր։ Մեր ֆիզիկայի դասագիրքը փորձարկումն անցնելուց հետո կդառնա Ռուսաստանի դասագիրք։ Եթե ամբողջ աշխարհը տպագրում է Չինաստանում, ապա Չինաստան տպագրություն ենք արտահանել։ Հարցրեք մաքսային ծառայությանը։

Լիկվոր, Արմենալ, Գրանդ Տոբակո, Ինտերնեշնլ Մասիս Տաբակ, Գրանդ Քենդի, Սիգարոն, Երևանի կոնյակի գործարան, Կարաս, Արմենիա վայն, Պռոշյան, Սարանիստ ապակյա տարաների արտադրություն, Menu Group, Ալեքս տեքստիլ, բազմաթիվ ոսկերիչներ և ադամանդագործներ, Սինոպսիս, Arloopa, Digitain, SoftConstruct, Picsart, Armsoft ու էլի բազմաթիվ ուրիշներ արտադրում և արտահանում են։ Մի մասն էլ ներմուծվող ապրանքներն են փոխարինում Հայաստանում արտադրվողով։

Եթե որակ չենք ապահովում, ապա այսօրվա խստապահանջ սպառողը այս խայտառակ մեծ բազմազանության ու մրցակցության մեջ ինչու՞ է մեր արտադրանքը գնում։

Հայաստանում եղել են և կան բարեխիղճ հարկատուներ և մրցունակ ու բարեխիղճ արտադրողներ։ Այլ հարց է, որ մաքսային ձևակերպումը երկար է տևում, որ տեղեկանքախեղդ են անում, որ մեր հաշվապահությունները բարդացված են, որ վիճակագրականի ևս 14 տիպի հաշվետվություն ենք հանձնում միայն այն պատճառով, որ Վիճակագրականը լայաղ չի անում այդ հաշվետվությունները վերցնել հարկային շտեմարանից։ Գուցե այս հանգամանքներն են մեզ դարձնում պակաս մրցունակ։ Գուցե պետական ձեռնարկությունները և պետության միջամտությունն է, որ խանգարում է մեր մրցունակությանը։ Գուցե շինթույլտվությունների երկար ու ամբարտավան գործընթացն ու 110% կաբալային երաշխիքն են, որ ստիպում են հայ շինարարին չմասնակցել շինարարական մրցույթներին ու այդ շուկան հանձնում ավելի փողոտ ու բարենպաստ երկրների շինարարներին։ Գուցե երկար և էժան փողերի բացակայությունն է, որ օտարերկրացիները ստանում են առավելություն։ Իսկ դրանց համար պետք է վերանայվի Բջնիի խլելու գործարքը, Oսթ ինվեսթմենթի «քցելու» գործընթացը և Լիդիանի աշխատանքների կաթվածահարումը։ Կամ հետ կանչեք լիցենզիան, կամ ապահովեք աշխատանքը։ Պետությունը չպիտի՞ պաշտպանի ՀՀ իրավաբանական անձանց «բնապահպաններ»-ի կամ ամբարտավան, իրենց պարապությունը լցնող ու իրենց արածին կարևորություն հաղորդող չինովնիկների տված վնասից։

Մենք հարկերը վճարում ենք, բայց շփվում ենք նույն 45 հանցավոր դատավորի հետ։

Այս դատավորների պարագայում սեփականությունը վտանգի տակ է և ներդրումներ չեն լինելու, քանի դեռ հայաստանյան գրանցում ունեցող կազմակերպությունը և քաղաքացին չեն վստահում մեր դատարանին։

Պարոն վարչապետ, իսկ Դուք վստահու՞մ եք մեր դատարանին։

Եթե մենք գոնե հեղափոխությունից հետո հարկ վճարողին ասենք գող, ապա նա իսկապես կթարգի վճարել և կդառնա Ձեր ասածը։

Մի կողմից ասում եք, որ գործարարն է պետության հենարանը, մյուս կողմից ասում եք գող։ Ո՞նց կարող են գողերը լինել դեմոկրատական պետության հենարան։

ՄԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՐԵՔ, խնդրում եմ

https://www.facebook.com/armen.martirosyan.5036/posts/10221282682768858

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում