Friday, 24 07 2026
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը

«Սասնա ծռերի» կալանավորումից հետո կառաջանա որոշակի լարվածություն, բայց նրանք չունեն այն վարկանիշը, որ կար 2016-2018 թվականներին

Այն բանից հետո, երբ մեղադրող դատախազը դատարանում միջնորդեց «Սասնա ծռերի» անդամներին դատապարտել 9-ից մինչև ցմահ ազատազրկման, համացանցում Ծռերի անդամներն ու նրանց համախոհներն իրական արշավ սկսեցին վարչապետ Փաշինյանի դեմ։ Նրանց կարծիքով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, որ իրենք ազատազրկվեն, և եթե վարչապետը ցանկանար, ապա նրանց դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվեր, ոմանց կարծիքով էլ՝ վերջիններս նաև պետք է հերոսացվեին։

Մի քանի ամիս առաջ «Սասնա ծռերը» հայտարարեցին, որ ավարտվում է իշխանություններին աջակցելու փուլը, և իրենք տեղավորվում են արդեն ընդդիմության դաշտում։ Կասկածից վեր է, որ եթե դատավորը բավարարի դատախազի միջնորդությունը, ու վերջիններս հայտնվեն կալանքի տակ, դրսում գտնվող նրանց համախոհները կդառնան այս իշխանություններին ամենառադիկալ ընդդիմությունը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն արձանագրում է՝ «Սասնա ծռերի» գործողությունները տևել են մի քանի օր, դատավարությունը՝ շուրջ 4 տարի: «Կարելի է պատկերացնել, թե ինչքան երկար կտևի սահմանադրական կարգի տապալման գործով դատավարությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ բնական է, որ «Սասնա ծռերը» համաձայն չեն այդքան տարի բանտում անցկացնել, բայց նաև պետք չէ մոռանալ, որ վերջիններս հանցագործություն են կատարել. «Նրանք գրավել են պետական շենք, նրանց գործողությունների արդյունքում երեք ոստիկան է մահացել։ Եթե երկուսի մասով կան կասկածներ, թե ինչ հանգամանքներում են մահացել, ապա մեկը հաստատ նրանց կրակոցից է մահացել։ Բնականաբար, դատախազությունը չէր կարող մեղմ պատիժ ցանկանալ նրանց համար, որքան էլ դա իրենց անդրկուլիսյան ղեկավարներին ցանկալի չլիներ։ Իրենք ասում են՝ դա ապստամբություն էր, բայց ես ժամանակին նշել եմ, որ դա դրսից ղեկավարվող պրոյեկտ էր, որը մեսիջ էր ուղղում երրորդ նախագահին։ Իրենց օգտագործել են՝ որոշակի մեսիջներ հղելու երրորդ նախագահին, միաժամանակ նաև որոշակի հարցեր պարզելու, թե ոստիկաններն ինչ մեթոդներով են պայքարում դրա դեմ։ Բնականաբար, դատախազությունը սա չի դիտարկում որպես քաղաքական պրոյեկտ, համարում է սա ահաբեկչություն ու համապատասխան պատժաչափ է ուզում»։

Մեր զրուցակցի խոսքով՝ բնականաբար, «Սասնա ծռերը» կոշտ են արձագանքելու, դիտելու են հեղափոխության արժեքների դավաճանություն. «Բայց կարող ենք արձանագրել, որ իրենք հաջողություն չեն ունենա հռչակված կոշտ ընդդիմության պայքարում։ Նրանք անգամ չեն ունենա այն հաջողությունը, որ ունեցան 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հասկանալի է, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը հասարակության մեջ փոխվել է։ Հեղափոխական էյֆորիայի ժամանակ նրանք ևս ընկալվում էին որպես նախկին իշխանությունների դեմ պայքարող ուժ, որոշակի հայդատականություն քարոզող ուժ, բայց այժմ այդ գործոնները չկան։ Ըստ իս՝ բացի իրենց կողմնակիցներից, այլ աջակցություն չունեն ու, որպես քաղաքական կառույց, չեն կարող ակումուլացնել բավականին մեծ զանգված ու դա դուրս բերել իշխանությունների դեմ։

Ուրիշ բան, որ նրանց թիկունքին կանգնած ուժին դուր չի գալիս իշխանությունների վերաբերմունքն այս դատավարության նկատմամբ, բայց դա ուրիշ հարց է։ Գուցե փորձ արվի ճնշումներ գործադրել իշխանությունների վրա, որպեսզի մեղմացվի նրանց պատժաչափը, բայց իրենք որպես քաղաքական ուժ այլևս ինքնուրույն չեն, չեն կարող որևէ գործընթաց ծավալել։ Տարբեր առիթներով նրանք կարող են օգտագործվել՝ այլ խնդիրներ լուծելու համար, բայց կարող է և չօգտագործվեն։ Առայժմ լուրջ հակաիշխանական արձագանքներ Արևմուտքից՝ հաջակցություն «Սասնա ծռերի», չկան»։

Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ խնդիրը պետք է դիտարկել միայն իրավական հարթության մեջ: «Ես ներքին համոզմունք ունեմ, որ իշխանությունները իրենց խոստմանը հավատարիմ են, դատավճիռների կայացմանը չեն մասնակցում, ուստի այս հարցում էլ, իմ կարծիքով, որևէ մասնակցություն չունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միաժամանակ մեր զրուցակիցը չբացառեց, որ «Սասնա ծռերի» անդամների կալանավորման դեպքում հնարավոր լինեն քաղաքական զարգացումներ: «Կարծում եմ՝ որոշակի լարվածություն կառաջանա, բայց ոչ ավելին»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում