Friday, 24 07 2026
22:30
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան

Այս գործոնները վկայում են, որ արտակարգ դրության ռեժիմի մեղմացումը վաղաժամ է․ Արման Բաբաջանյան

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում որոշում կայացվեց արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմի մի քանի էական մեղմացումների մասին՝ հավաքների ու գործադուլների արգելքի վերացում, մինչև 40 հոգու մասնակցությամբ միջոցառումների անցկացման թույլտվություն և ամենակարևորը՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող օտարերկրացիների մուտքի թույլտվություն՝ ինքնամեկուսացման պահանջի պահպանմամբ։

Այսպիսով, թեև ֆորմալ առումով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվում է, սակայն բովանդակային տեսանկյունից այն գործնականում դադարելու է՝ պահպանվելու են քիչ թվով աննշան սահմանափակումներ։ Իսկ դա նշանակում է ռիսկի շատ, չափազանց էական մեծացում։ Հատկապես օդային հաղորդակցության վերսկսումը ու օտարերկրացիների մուտքի թույլտվությունը Հայաստան մեծացնում է կորոնավիրուսի վարակի տարածման ռիսկը, առավել ևս, որ այս պահին համաճարակային շատ լարված իրավիճակ է մեր հարևան Իրանում կամ Ռուսաստանի Դաշնությունում, որտեղից ամենամեծ ուղևորահոսքն ունենք դեպի Հայաստան։

Այս գործոնները վկայում են, որ արտակարգ դրության ռեժիմի մեղմացումը վաղաժամ է։ Մենք պետք է էականորեն բարելավեինք համաճարակային ցուցանիշները և միայն դրանից հետո գնայինք պետությունն ու տնտեսությունը ամբողջությամբ վերաբացելու քայլին։

Մինչդեռ մենք դա անում ենք, այո, որոշակիորեն մեղմացած, բայց ամենևին դեռևս ամբողջությամբ չկայունացած համաճարակային իրավիճակում։ Իսկ դա նշանակում է, որ արտակարգ դրության ռեժիմի այսօրվա մեղմացումները առաջիկա շաբաթներին, ամիսներին կարող են հանգեցնել համաճարակային ալիքի նոր բռնկումների, հատկապես, որ առջևում կորոնավիրուսի տարածման համար նպաստավոր աշնան ու ձմռան ամիսներն են։

Հասկանալի է, որ արտակարգ դրության ռեժիմի մեղմացման որոշումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, փաստարկված տնտեսական ու այլ բնույթի հիմնավորումներով։ Մյուս կողմից, սակայն, այդ որոշումը չափազանց ռիսկային է։ Եվ որպեսզի արտակարգ դրության ռեժիմի այս մեղմացումները մեզ առաջիկայում չստիպեն վերադառնալ սահմանափակումների ավելի խիստ ռեժիմի, բոլորս պարտավոր ենք շատ ավելի աչալրջորեն ու զգոն կերպով պահպանել հակահամաճարակային կանոնները՝ վարակի տարածման տեմպի նվազման շարունակականությունն ապահովելու և, Աստված մի արասցե, վարակի երկրորդ՝ ավելի հզոր ալիք չունենալու համար։

Առողջություն ու Աստված պահապան Հայաստանը:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/3539087186121983/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում