ԱՄՆ Պետդեպարտամենտը խորապես մտահոգված է Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններով, որոնք ոչ ազատ էին, ոչ արդար:
Թեկնածուների նախընտրական արշավների մատչելիության խիստ սահմանափակումներով, ընտրական տեղամասերում քվեարկության օրինականության ապահովման գործում տեղական անկախ դիտորդների մասնակցության արգելքով, ընդդիմության թեկնածուների ահաբեկման մարտավարությամբ և խաղաղ ցուցարարների և լրագրողներին կալանավորելու մարտավարությամբ խաթարվել է ընտրական գործընթացը: Պետդեպարտամենտը ափսոսում է, որ ԵԱՀԿ դիտորդները ժամանակին հրավերներ չեն ստացել քվեարկությունը դիտարկելու համար: Ազատ և արդար, մրցակցային ընտրությունները մնում են օրինական կառավարությունների ձևավորման հիմք, ասվում է հայտարարության մեջ:
Պետդեպարտամենտը Բելառուսի Կառավարությանը կոչ է արել հարգել Բելառուսի քաղաքացիների՝ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը, ուժ չկիրառել և ազատ արձակել բոլոր անհիմն ձերբակալվածներին: