Friday, 07 06 2024
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Սևրի պայմանագրի վերակենդանացումը կարող է ապահովել տարածաշրջանային այնպիսի դասավորություն, որը երկարատև խաղաղության հիմք կհանդիսանա

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1920 թվականի օգոստոսի 10–ին Փարիզի արվարձանային Սևր քաղաքում ստորագրվեց Սևրի հաշտության պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրվեց մի կողմից Թուրքիայի սուլթանական կառավարության, մյուս կողմից՝ 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև, որոնց թվում էր նաև Հայաստանը։

Հայաստանի Հանրապետության անունից Սևրի պայմանագիրը ստորագրել է Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։

Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվել է պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում է 88-93-րդ հոդվածները։ Ըստ այդմ, Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում՝ վիլայեթներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։

Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Պայմանագրի այդ դրույթների համաձայն Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք պետք է ունենային դեպի Սև ծով։

Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։

Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ Վիլսոնն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար քառակուսի կիլոմետր։

Միավորելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար քառակուսի կիլոմետր տարածություն՝ դեպի Սև ծով ելքով։

Սևրի հաշտության պայամանագիրը վերջին հարյուրամյակների կտրվածքով թերևս ամենահայամետ փաստաթուղթն էր, որը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայկական պետականության համար ապահովել բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Հաջորդ տարվա ընթացքում Թուրքիան՝ օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասավ Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, գործնականում դրա վավերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ 1923 թ. Լոզանի պայմանագրում, որով դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի, բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։ Լոզանի պայմանագիրը չեղարկեց Սևրի հաշտության հայանպաստ արդյունքները և դարձավ Թուրիքայի լիակատար հաղթանակը։

Միջազգային իրավունքի տեսանկյունից Սևրի պայմանագիրը չվավերացված, բայց միևնույն ժամանակ ոչ էլ ուժը կորցրած պայմանագիր է։ Իրավական տերմինաբանությամբ Սևրի պայմանագիրը թեև չի վավերացվել մասնակից երկրների կողմից, բայց նաև չի դենոնսացվել Լոզանի 1923թ. հուլիսի 23-ի պայմանագրով: Ավելին՝ իրավունքի տեսանկյունից ուժի մեջ է համարվում Սևրի պայմանագրի օրգանական մաս հանդիսացող Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը, որով սահմանվում են Հայաստանի սահմանները։

Այսպիսով այս երկու փաստաթղթերը Սևրի պայմանագիրը և դրանից ածանցվող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը Հայաստանի համար ունեն անկյունաքարային նշանակություն և դրանց վրա պետք է խարսխվեն մեր ինչպես արտաքին, այնպես էլ իրավական քաղաքականությունները միջազգային հարաբերություններում։ Սևրի պայմանագիրը թեև վավերացված չէ, այսուհանդերձ այն կատարման համար պարտադիր փաստաթուղթ է (binding document), քանի որ ստորագրվել՝ «բարձր պայմանավորվող կողմերի միջեւ» (Vienna Convention on Law of Treaties, Article 2 (f)): Ինչ վերաբերում է Վիլսոնի Իրավարար վճռին, ապա այն անբեկանելի է, անժամանցելի եւ կատարման համար պարտադիր որոշում է։ Իրավարար վճիռը, թեև կատարվել է ԱՄՆ-ի նախագահի կողմից, այսուհանդերձ պարտադիր փաստաթուղթ է ՄԱԿ-ի անդամ ներկայիս 192 երկրներից 142–ի համար:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ Սևրի պայմանագիրն ու դրանից ածանցվող այլ միջազգային փաստաթղթերն ունեն ոչ միայն ու ոչ այնքան պատմական, որքան նաև արդիական նշանակություն և համապատասխան աշխատանքի դեպքում կարող են կռվան հանդիսանալ միջազգային հարթակներում, այդ թվում և առաջին հերթին Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի դիրքավորման համար։ Իսկ դա նշանակում է, որ Սևրի պայմանագրի անգամ քննարկումը, այն օրակարգ բերելը միջազգային ասպարեզում կարող է դառնալ բավական գործնական լծակ Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Դա իհարկե, բազմաշերտ, բազմագործոն աշխատանք է և այնպես չէ, որ հենց վաղը Սևրի պայմանագիրը կարող է հայտնվել պաշտոնական դիվանագիտության օրակարգում։ Դա նախ պետք է ներառել ներքաղաքական օրակարգում, քննարկման առարկա դարձնել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային փորձագիտական հանրության շրջանակներում։

Հասկանալի է, որ Սևրի պայմանագրի ներառումը գործնական քաղաքականության մեջ չի կարող ապահովել զուտ իրավական հիմնավորումներով, դրա համար անհրաժեշտ է համապատասխան նպաստավոր արտաքին քաղաքական միջավայր, աշխարհաքաղաքական ուժերի ու կենտրոնների շահերի այնպիսի դասավորություն ու համընկնում, որոնք հնարավոր կդարձնեն Սևրի պայմանագրի արդիականացումն ու ներառումը այսօրվա քաղաքական օրակարգում։

Ակնհայտ է նաև, որ բազմաթիվ պատմական ու ընթացիկ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված Սևրի պայմանագրի արդիականացմանը դեմ է ու դեմ է լինելու Ռուսաստանը, քանի որ ժամանակին այն չեղարկվել է հենց ռուս–թուրքական մերձեցման ու տարածաշրջանային համատեղ բաժանման արդյունքում։ Մյուս կողմից սակայն հասկանալի է նաև, որ հենց Սևրի պայմանագրի վերակենդանացումն ու դրա կյանքի կոչումը կարող է ապահովել տարածաշրջանային այնպիսի դասավորություն ու հավասարակշռություն, որը հիմք կհանդիսանա երկարատև խաղաղության ու կայնունության համար։ Հետևաբար գլխավոր հարցերից մեկն այն է, թե ե՞րբ, իսկ որ ավելի ճիշտ է՝ երբևէ Ռուսաստանը կդառնա՞ այդպիսի նոր տարածաշրջանային իրականության շահառու, թե կշարունակի մեր մեծ և փոքր տարածաշրջանում առաջնորդվել «բաժանիր, որ տիրես» պարզունակ մեթոդով, մեթոդ, որի պատճառով պատմականորեն զոհաբերվել են նաև հայկական շահերը։

Սևրի պայմանագիրը իրավապատմական նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Առավելապես մեզանից՝ Հայաստանից, հայկական ներուժից է կախված այն երբևէ կվերակենդանանա՞ որպես պայմանագիր, թե՞ կշարունակի մնալ պատմության գզրոցներում՝ սոսկ որպես հուշագիր։

https://www.facebook.com/2299952536702127/posts/3531711150192920/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում