Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Արայիկ Հարությունյանի և Հովիկ Աբրահամյանի «ընկերական» հանդիպումը. «նախկինների գնացքը գնացել է, որևէ նշանակություն չի կարող ունենալ»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները «անմիջական մթնոլորտում» քննարկել են սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերի լայն շրջանակ:

Հանդիպումը հատկապես ուշագրավ է այն իմաստով, որ Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում ակտիվ քաղաքական գործունեություն չի ծավալել, համարվում է նախկին համակարգի ներկայացուցիչ, և հասարակության շրջանակներում նրա հանդեպ վերաբերմունքն այնպիսին է, ինչպիսին որ Հանրապետական կուսակցության մյուս ներկայացուցիչների հանդեպ է։ Ի՞նչը կարող էր Հովիկ Աբրահամյանին տանել Արցախ, որտեղ վերջերս տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ, թարմացվել է քաղաքական դաշտը, և էլ ավելի մեծ փոխըմբռնում կա երկու հայկական պետությունների ղեկավարության միջև։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը պարզաբանեց. «Հանդիպումը եղել է Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, այն կայացել է զուտ ընկերական մթնոլորտում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հովիկ Աբրահամյանի ու Արայիկ Հարությունյանի միջև եղել են գործընկերային հարաբերություններ։ Այն ժամանակ երբ Հայաստանում վարչապետ էր Հովիկ Աբրահամյանը, Արցախում վարչապետ էր Արայիկ Հարությունյանը, այժմ պարոն Հարությունյանը իր բոլոր գործընկերների հետ լավ հարաբերություններ է պահպանում, ու այս հանդիպումն էլ այդ համատեքստում է եղել»։

Ըստ Պողոսյանի՝ քննարկվել են շատ ընդհանուր՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր, որոնք համահայկական ուշադրության կենտրոնում են։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցած հանդիպմանը, ասաց՝ անհասկանալի է, թե ինչ ընկերական հարցեր պետք է լինեն Հովիկ Աբրահամյանի ու Արցախի նոր ղեկավարության միջև. «Այդ հարցի պատասխանը պետք է ակնկալել Արցախի նախագահից, ինձ համար դա անհասկանալի է»։

Ըստ Մեհրաբյանի՝ քաղաքական իմաստով հանդիպումը որևէ նշանակություն չի կարող ունենալ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ նշանակություն կցանկանար այդ ամենին հաղորդել ՀՀ նախկին վարչապետը, և անկախ նրանից, թե դրան ինչ բովանդակություն է հաղորդվում. «Հաշվի առնելով այն փաստը, որ շատ հարցերում գնացքն այլևս գնացած է, այս հանդիպումը չի կարող ունենալ որևէ քաղաքական ազդեցություն։ Այնուամենայնիվ, հարցեր են մնում, որոնց պատասխանը հանրությունն ակնկալում է ստանալ»։

Ինչ վերաբերում է նախկին համակարգի տարբեր ներկայացուցիչների ակտիվացման փորձերին, քաղաքագետն արձանագրում է՝ ակտիվացման ցանկություն միշտ էլ եղել է, բայց այստեղ առաջանում է հռետորական հարց. «Ակտիվանան որ ի՞նչ անեն, որովհետև հասարակությունը շատ ակտիվորեն նրանց այնպիսի մակդիրներով կպարգևատրի, որ նրանք կփոշմանեն այդ ակտիվացման համար։ Այնպես որ՝ նրանց ցանկությունը հասկանալի է, բայց իմա՞ստը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում