Friday, 07 06 2024
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպումներ է ունեցել ՊՈԱԿ-ների և ստորաբաժանումների ղեկավարների հետ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց է կատարել «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գրասենյակներ, ապա հանդիպում-քննարկում ունեցել ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։

Ինչպես տեղեկանցում է ՇՄ նախարարությունը, «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատակազմին, իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկել մի քանի ոլորտներում կտրուկ ու խորքային բարեփոխումներին միտված ամենակարճաժամկետ անելիքները։ Շրջակա միջավայրի նախարարության կառավարման ներքո գտնվող այս ենթաոլորտում առկա են բավականին կուտակված խնդիրներ, որոնք վճռական միջամտություն ու շրջադարձային գործելաոճ են պահանջում։

Անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը չափազանց կարևոր է մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացման և զարգացման առումով։ Անտառը շրջակա միջավայրի այն կարևորագույն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։ Ոլորտի բարեփոխումների հիմքում դրվելու է ինստիտուցիոնալ հարթությունների զարգացման և օրենսդրական այն իրավակարգավորումների անհրաժեշտությունը, որով ամրագրվելու են այդ փոփոխությունները, ինչպես նաև փայտագողության, անտառխախտումների ու ապօրինի անտառահատումների դեմ պայքարում բեկումնային վերահսկողության գործիքակազմի ներդրումը։

Նախարարը դարձյալ հղում արեց այն հայեցակարգային մոտեցմանը, որ շրջակա միջավայրի կառավարմանը զուգահեռ, չափազանց կարևոր է հանրակրթության բնագավառում էկոլոգիական գիտելիքների ուսուցանման, էկոլոգիական դաստիարակության խթանումը և էկոլոգիական մշակույթի արմատավորումը։ Քաղաքացուն պետք է սովորեցնել սիրել ու փայփայել շրջակա միջավայրը դեռ նախակրթական հաստատությունից։

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ներկայացուցիչների հետ նախարարը քննարկեց ընթացիկ ծրագրերը, COVID19 համավարակով պայմանավորված վերջնաժամկետների փոփոխություններն ու շոշափելի ապագայում սպասվելիք արդյունքները։

Ամփոփելով հանդիպումները՝ ՇՄ նախարարը գործընկերներին հորդորեց պատասխանատվությամբ մոտենալ խնդիրների ձևակերպման, հանրամատչելի, ամբողջական գույքագրմանը և համապատասխան խողովակներով վերհանմանը։ Միայն այդ դեպքում է հնարավոր առկա իրավիճակի բարելավմանը, խնդիրների լուծմանն ու ռիսկերի կառավարմանն ուղղված գործուն քայլեր անել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում