Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքների հաղթահարման համար: Այդ մասին ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը վերաբերում է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենի հեռախոսազրույցի արդյունքներին:
«Եվրահանձնաժողովն ավելի քան 33 միլիոն եվրո է մոբիլիզացնում անհետաձգելի կարիքների, բժշկական աջակցության և սաքավորումների, ինչպես նաև (Բեյրութի) կրիտիկականորեն կարևոր ենթակառուցվածքի պաշտպանության համար: Եվրահանձնաժողովը կքննարկի հետագա օժանդակության հարցը՝ կախված հումանիտար կարիքների ընթացիկ գնահատումից»,- նշված է այնտեղ:
Ֆոն դեր Լյայենն «առանձնապես նշել է փորձագետների և սարքավորանքի մոբիլիզացման հնարավորությունը լայնընդգրկուն վնասը գնահատելու և վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու գործում»: «Դա կարող է կարևոր նշանակություն ուենանալ ոչ միայն քաղաքացիական կառույցների, այլև Բեյրութի նավահանգստի վերականգնման համար»,- ասված է հայտարարուկթյան մեջ՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: