Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի վարչապետ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և այլ պաշտոնատար անձինք։
Ապա Էրդողանին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տետ-ա-տետ հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բարեկամական ու եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումը։
Նրանք վստահություն են հայտնել, որ այսուհետ նույնպես կընդլայնվեն երկու երկրների փոխհարաբերությունները, ինչին ծառայելու է նաև Էրդողանի ներկայիս այցը։
Բացի այդ, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի, տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր։










































