Wednesday, 22 07 2026
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

Մխիթարյանի ապտակը Ադրբեջանին. Սեփական լրագրողին մատաղ անողների վայնասունը…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը օրեր առաջ հանդես եկավ ազգային ոգին բարձր պահելու հերթական նախաձեռնությամբ։ Մասնավորապես, մեր ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի՝ իր անվանական մարզաշապիկներ նվիրաբերեց հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինծառայողներին: Մխիթարյանը խոստացել էր նաև Հայաստանում գտնվելու ժամանակ անպայման հանդիպել մեր զինվորներին և անձամբ ստորագրել մարզաշապիկները:

«Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած եք և պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները»,- զինծառայողներին ուղղված իր նամակում նշել էր Հենրիխ Մխիթարյանը:

Հուլիսի 16-ին էլ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական սադրիչ գործողություններին, Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար: Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին»։

Հանրահայտ ֆուտբոլիստի՝ իր հայրենիքի կողքին կանգնելու հերթական քայլը հերթական հիստերիայի ալիքն է բարձրացրել Ադրբեջանում։ Մասնավորապես, էժանագին սադրանքի դիմելով՝ ադրբեջանական մամուլը Մխիթարյանին մեղադրում է ֆուտբոլը քաղաքականացնելու մեջ։ Պատեհ չհամարելով անդրադառնալ ադրբեջանական հրապարակումներին՝ այնուամենայնիվ հարկ ենք համարում կատարելու մի քանի դիտարկում։

Մասնավորապես, Ադրբեջանում այդպես էլ չհասկացան, որ մեր ժողովրդի միասնականությունն ուղղակի անկասելի է։ Չհասկացան, որ ֆուտբոլիստ թե երգիչ, բանվոր թե գործարար՝ դժվարին իրավիճակներում դառնում է մեկ ամբողջություն։ Չհասկացան, որ անկախ զբաղեցրած պաշտոնից և քաղաքական հայացքներից, անկախ հայտնիության աստիճակից՝ բոլորը մեկ մարդու պես հայտնվում են մեկ «խրամատում»։ Բնական է, Ադրբեջանի համար խորթ են նման դրսևորումները։

Դեռևս 2017 թվականի փետրվարին Մխիթարյանը հարցազրույց էր տվել հեղինակավոր BBC հեռուստաընկերությանը, որը մեծ արձագանք էր ստացել։ «Երբ ապրում էի Հայաստանում, շատ խնդիրներ ունեինք հարևան Ադրբեջանի հետ: Պատերազմ էր, և այդ վատ իրավիճակը շարունակվում է մինչ օրս։ Հայաստանում ֆուտբոլիստ դառնալն ու արտասահման մեկնելը շատ դժվար էր: Դրա համար անհրաժեշտ էր ծառայել բանակում: 20 տարեկանում ծառայեցի բանակում, որից հետո թույլ տվեցին մեկնել արտասահման՝ խաղալու»,- ասել էր Մխիթարյանը:

Հարցազրույցից ժամեր անց Ադրբեջանում իրական հիստերիա էր սկսվել: Այս երկրի հեղինակավոր լրատվամիջոցներ նյութեր հրապարակեցին՝ «Մխիթարյանը կռվել է Ադրբեջանի դեմ» վերնագրով, որոնք, բացի աբսուրդային լինելուց, պարզապես ծիծաղ էին առաջացրել:

Որպեսզի Ադրբեջանի որդեգրած ճղճիմ գործելաոճը ավելի պարզ լինի, բերենք ևս մեկ հայտնի օրինակ։ Կրկին 2017 թվականին «Իդման-Ադրբեջան» հեռուստաալիքի սպորտային մեկնաբան Թառլան Շահինօղլուն աշխատանքից ազատվել էր այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդում» ելույթ ունեցող Հենրիխ Մխիթարյանին գովելու պատճառով: Հեռուստաալիքի ղեկավարությանը դուր չէր եկել Շահինօղլուի գրառումը ֆեյսբուքյան էջում, որում նա նշել է անգլիական պրեմիեր լիգայում Մխիթարյանի լավ խաղը: Սպորտային մեկնաբանը հաստատել էր աշխատանքից ազատման լուրը՝ նշելով, որ դա կապված չէ սոցցանցում արված գրառման հետ: «Իդման-Ադրբեջան»-ի ղեկավարները պահանջել էին, որ Շահինօղլուն հրապարակավ ներողություն խնդրի գրառման համար:

Ավելին, տևական ժամանակ հեռուստաալիքի տնօրինությունը ուղղակի զրկել էր Շահինօղլուին ֆուտբոլային հանդիպումները մեկնաբանելու հնարավորությունից: Երբ մեկնաբանը կտրականապես հրաժարվել է ներողություն խնդրել, նրան հեռացրել են աշխատանքից: Այնուհետև ադրբեջանցի «հայրենասերները» նրա հասցեին լուրջ սպառնալիքներ էին հնչեցնում: «Որքա՞ն է վարկանիշդ հրապարակումիցդ հետո, երիտասարդ: Դու դեռ Ադրբեջանո՞ւմ ես: Քեզ նման դավաճաններին պետք է մատաղ անենք հայկական եկեղեցում»,- Ֆեյսբուքում գրել է հասարակական ակտիվիստ Սաֆիար Բագիրովը:

Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Այսօր թերևս կարող ենք արձանագրել, որ Մխիթարյանը, ազգային ոգին բարձր պահելուց զատ, հերթական ցավոտ ապտակը հասցրեց Ադրբեջանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում