Monday, 06 05 2024
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան

«Սուբյեկտը խոսում է իր վախերից». Բաքուն Եվրոպայում քարոզում է, թե Հայաստանը թիրախավորել է նավթամուղներն ու գազամուղները

Եվրոպական մայրաքաղաքներում շարունակվում է քարոզչությունը առ այն, որ հայերը թիրախավորել են Ադրբեջանում գտնվող նավթամուղներն ու գազամուղները և պատրաստվում են լայնամասշտաբ հարձակման։

Օրերս հարցին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հստակ նշելով, որ Ադրբեջանի կրած պարտությունից հետո սա նոր քարոզչական թեզ է արտաքին լսարանին ուղղված:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հարցը պարզաբանել էր՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն. «Մենք ասում ենք, որ այս տարածաշրջանով անցնող նավթամուղներն ու գազամուղները միջազգային ընկերություններին են պատկանում, թող վերջիններս վստահ լինեն, որ ՀՀ-ն տարածաշրջանում անվտանգություն ապահովող է և ոչ թե սպառող: Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի լավ կարող է ապահովել դրանց անվանգությունը, քան որևէ այլ մեկն այս տարածաշրջանում»:

Այժմ կան նույնիսկ կասկածներ, որ Ադրբեջանը կրակահերթի տակ կառնի այդ ենթակառուցվածքները՝ պատերազմի հարցում Արևմուտքի աջակցությունը ստանալու համար։

«Սուբյեկտը խոսում է իր վախերից»,- Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզչությունն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։ Մեր զրուցակիցն ընդգծեց՝ իրենք գիտեն, որ դա իրենց թույլ տեղն է, իրենց վախերը բավականին լուրջ հիմքեր ունեն. «Եթե այդ խնդիրն ի հայտ գա, ապա ես վստահ եմ, որ մենք պետք է հարվածենք ու կհարվածենք։ Դրա տեխնիկական հնարավորությունները մենք վաղուց ունենք, հիմա ավելի շատ, քան երբևէ։ Իրենք փորձում են սրանով քաղաքական որոշակի դիվիդենդներ հավաքել՝ թե տեսեք, մենք քաղաքակիրթ ենք, իսկ Հայաստանը վարում է պատերազմ առանց կանոնների։ Սա աբսուրդ է՝ մանավանդ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության ֆոնին, որը հստակորեն արձանագրեց՝ մենք ինքներս երաշխավորում ենք այդ ենթակառուցվածքների անվտանգությունը։ Ընդ որում, այստեղ կար թաքնված ակնարկ առ այն, որ եթե դու ինչ-որ բան երաշխավորում ես, ապա կարող ես ինչ-որ պահի չերաշխավորել։ Այստեղ մենք բոլորին, այդ թվում՝ ադրբեջանական կողմին հասկացրինք, որ մեր ամեն ինչ մեր ձեռքերում է»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից դրանց հարվածելուն, ապա մեղքը Հայաստանի վրա բարդելուն, Մհեր Հակոբյանն ասաց. «Ես դա քիչ հավանական եմ համարում, որովհետև դրա օգուտը քիչ կլինի, վնասը՝ շատ։ Օգուտը հայերին մեղադրելն է՝ անորոշ հետևանքներով։ Բնական է՝ հայերը կասեն, որ մենք չենք, առնվազն կսկսվի հետաքննություն, որը ոչինչ չի տա։ Իսկ վնասը՝ կզրկվեն նյութական օգուտից, քաղաքական վնաս կկրեն առ այն, որ իրենց գովերգած բանակը չկարողացավ ապահովել դրանց անվտանգությունը, այսինքն՝ Ալիևի ռեժիմը կստանա հարված առ այն, որ ունակ չէ անվտանգություն ապահովելու։ Ես դա ֆանտաստիկ, ոչ իրատեսական սցենար եմ համարում, ավելի շուտ մենք մութ սենյակում կատու ենք ման գալիս»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ դա իրականացնելն ու այնուհետև մեղքը հայկական կողմի վրա բարդելն այնքան էլ հեշտ չէ: «Միայն ասելով չէ, շատ հեշտ է պարզել։ Թող բախտները փորձեն այդպիսի սադրանքներ անել։ Ամեն դեպքում՝ եթե եվրոպացիներն ուզում են խաբվել՝ կխաբվեն, բայց դա հնարավոր չէ։ Տեխնոլոգիական ու վերահսկողության այս դարաշրջանում դա խաղուպար չէ։ Ես իհարկե չեմ բացառում, բայց հույսները թող Արևմուտքի վրա չդնեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է նման բովանդակությամբ քարոզչություն իրականացնելուն, մեր զրուցակիցը նկատեց. «Եթե Եվրոպան այդպիսի ոռնոցով են լցրել, ուրեմն մեր գործերը լավ են։ Հայաստանի բանակը Տավուշում այնպիսի գործողություն իրականացրեց, որ Ադրբեջանը շատ երկար ժամանակ չի մոռանա։ Պատերազմ չի լինելու, եթե եղավ, մենք պետք է անենք՝ եթե մեր ազգային անվտանգությանն ու գոյությանը սպառնա։ Մենք ցեղասպանված ենք ու փոխհատուցում չենք ստացել, մենք դրա բարոյական իրավունքն ունենք, իսկ իրենք՝ ոչ, անկախ իրենց իրականացրած քարոզչությունից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում