Friday, 24 07 2026
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության

Առաջինը քննվելու է 13 տարի առաջ սպանված կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանի գործը․ ե՞րբ կգործի քննչական խումբը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ հանդիպում էր ունեցել տարբեր տարիներին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ՝ քննարկելու այլընտրանքային քննչական խմբի ձևավորման աշխատանքների մանրամասները։

Աշխատակարգով նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ընդհանուր առմամբ 8 քրեական գործ, յուրաքանչյուր գործով առանձին հանդիպում կլինի զոհված զինծառայողի իրավահաջորդի հետ, և առկա նյութերի համալիր ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական եզրակացություն կներկայացվի վարչապետին: Վերջնական հստակեցվել է փաստաբանական խմբի կազմը, նրանց վճարման կարգը և մնացած մանրամասները։ Մեկ ամսից ավելի է, սակայն, որևէ նորություն չկա քննվող որևէ քրեական գործի մասին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Հադրութում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված զինծառայող, հետախույզ Արթուր Ղազարյանի մայրը՝ տիկին Իրինա Ղազարյանն ասաց, որ այս պահին որևէ նոր բան չկա։ Տիկին Իրինայի փոխանցմամբ՝ հավանաբար, երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը վերջնական որոշումը կլինի։

«Մեկ շաբաթ էլ սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Այս պահին դեռ որևէ նորություն չկա։ Իրենց ասելով՝ երեքշաբթի կամ չորեքշաբթի վերջնական որոշումը կլինի՝ փաստաբանների գումարների վճարման ու մնացած հարցերի հետ կապված»,- փոխանցեց սպանված զինվորի մայրը։

Բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողները համաձայնության են եկել, որ առաջին քննվող քրեական գործը լինի 2007թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տեղակայված 28418 զորամասում գազանաբար սպանված կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանի գործը։ Տիգրան Օհանջանյանի ընտանիքը ՌԴ-ից էր հայրենադարձվել։

Տիկին Իրինան մեզ հետ զրույցում ասաց՝ քանի որ Տիգրան Օհանջանյանի քրգործն արդեն 13 տարի է տեղից չի շարժվում։ Դրան զուգահեռ քննվելու է նաև երկու տարի առաջ մայիսին «Մեհրաբ» զորամասում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Լևոն Թորոսյանի գործը։

Ըստ քննչականի՝ տղան ինքնասպան է եղել, սակայն մայրը չի հավատում այդ վարկածին։ «Սպանել են իմ որդուն՝ դաժանաբար սեռական օրգաններին հարվածելով, կանգնած է եղել հայրը դիահերձարանում, և դատաբժիշկը արձանագրել ա երեխայի վրա բռնության հետքերը»,- ասում է զինվորի մայրը՝ Արմենուհի Պողոսյանը։ Մայրը տարբեր լրատվականներին տված հարցազրույցում նշել է, որ որդին հիասթափված է եղել այդ զորամասից ու ցանկացել է փոխել զորամասը, սակայն ինքը խորհուրդ չի տվել, ինչի համար այսօր զղջում է։

Իրինա Ղազարյանը ասաց, որ եթե Տիգրան Օհանջանյանի գործի պարագայում պնդում են, թե տարիներ են անցել, իրեղեն ապացույցներ չկան, ապա Լևոն Թորոսյանի գործը երկու տարվա պատմություն ունի, տղային դաժանաբար սպանել են։ «Հիմա տեսնենք, սա էլ հո երկու տարվա գործ է, ի՞նչ են ասելու»,- նշեց սպանված զինվորի մայրը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում