Saturday, 08 06 2024
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

«Պահանջատեր դիմորդ» ակցիայի մասնակիցների ցույցերը քաղաքական երանգ են ստանում․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պնդմամբ «Պահանջատեր դիմորդ» ակցիայի մասնակիցների ցույցերը ստանում են քաղաքական երանգ։

Այս մասին Հարությունյանն ասաց Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում։

«Բարձր միավորներով բուհ չընդունվածների ցույցերը ստանում են քաղաքական երանգ․ ցուցարարների շարքում է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը։ Ցուցարարներից ամենաակտիվի՝ գլխարկով տղամարդու որդին ոչ առաջին հայտով ընդունվել է, պարզապես նրանք ցանկանում են բողոքի այս ալիքի վրա հասնել այն բանին, որ նա ընդունվի այն ֆակուլտետը, որը լրացրել էին առաջին հայտով։ Դա չի լինելու, նրանք իրենց նպատակին չեն հասնելու»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ ընդհանուր առմամբ եղել է 9372 դիմորդ, որոնք դրական գնահատական են ստացել և նրանցից 8706-ն ընդունվել է բուհ։

Նախարարի խոսքով՝ դրանից հետո, թափուր տեղերի համար դիմել է մոտավորապես 520 դիմորդ, որից 49-ը չի ընդունվել, 471-ն ընդունվել է, իսկ վերջում ստացվել է մի իրավիճակ, երբ չընդունվողների թիվը կազմել է ընդամենը 200։

«Անցած շաբաթ, երբ մենք լուծումների էինք հասել, երբ արդեն կայանալու էր հանդիպումը, երբ պետք է ամրագրեինք այդ լուծումները, ծնողների մի մասը ուրախացել էր, ասում էին՝ մեր հարցը լուծվեց։ Խոսքերիս որպես ապացույց ասեմ, որ բողոքող խումբը մեզ ներկայացրել էր 134 անձի ստորագրությամբ 2 դիմում, որոնցում մարդկանց անունները կրկնվել էին, և կային մարդիկ, որ առաջին հայտով ընդունվել են»,- ընդգծեց նախարարը։

Հարությունյանի պնդմամբ՝ դրական միավոր ստացած, բայց չընդունվածների թիվը եղել է 88, նրանցից լրացուցիչ փուլին դիմած 66-ից 63-ն ընդունվել է, 20 դիմորդ չի դիմել լրացուցիչ փուլին, մեկ դիմորդ չի ընդունվել, գերազանց ստացած 6 դիմորդի առաջարկվել է հաջորդ կրթական ծրագրերին մասնակցել, նրանցից 4-ը համաձայնել է։

«Մեզ համար անսպասելի էր, որ շաբաթ օրը, չսպասելով երկուշաբթի օրվա մեր լուծումներին, մենք տեսանք այդ քաղաքական խմբակների հետ որոշ բողոքողների ասուլիսները, հայտարարությունները, թե մենք այլևս փոխնախարարի հետ չենք հանդիպելու, մեր պահանջը նախարարի հետ հանդիպումն է։ Այս օրերին ես հանդիպել եմ և՛ դիմորդների, և՛ ծնողների հետ, քննարկել հարցեր և լուծումներ գտել։ Բայց հիմա այս ակտիվությունն արդեն այլ ուղղությամբ է գնում, և ես ուզում եմ դիմորդներին խորհուրդ տալ՝ չտրվել սադրանքներին, որովհետև, ըստ էության, լուծումները տրված են»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցած փոփոխությունները շատ կարևոր են, քանի որ մրցույթը պետք է տեղի ունենա այն անձանց միջև, ովքեր կոնկրետ տվյալ մասնագիտության համար են դիմել։

«Այսպիսով, 4 տարի հետո մենք կունենանք տվյալ մասնագիտությամբ ոչ թե 20 տոկոս աշխատող, այլ 70-80 տոկոս»,- նշեց Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում