Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին՝ հուլիսի 26-ին ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ Սևաստոպոլում անցկացված շքերթի պատճառով:
Փաստաթղթում ասվում է, որ Կիևը դատապարտում է «ռազմական ուժի ապօրինի ցուցադրումը» և «գրավված… տարածքների հետագա ռազմականացմանն ուղղված գործողությունները»:
Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի զինված ուժերի կողմից շքերթի անցկացումը համարել են միջազգային իրավունքի խախտում և «լարվածության սրման Ռուսաստանի կանխամտածված քայլերի օրինակ»: