Friday, 24 07 2026
22:40
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:30
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ

«Սա լուրջ հակահարված էր Ադրբեջանին․ Միխայիլ Դելյագինը բացահայտեց ներքին խոհանոցը»

«Կարծում եմ՝ նա չէր հրապարակի այդ իրավիճակի մասին տեղեկությունը, եթե դա հակառակ լիներ Ռուսաստանի պետական քաղաքականությանը։ ՌԴ-ում ադրբեջանցիները չստացան տեղեկատվական այն աջակցությունը, որն ակնկալում էին քարոզչական գլխավոր հարթակներում․ նրանց բոլոր ջանքերը՝ հայկական կողմն այս կոնֆլիկտում ներկայացնել որպես պատասխանատու, ագրեսիվ կողմ՝ ձախողվեց, իսկ արդյունքում՝ ձեռնարկված բոլոր գործողությունները, ըստ էության, վնասեցին հենց Ադրբեջանի իմիջը․ վառ օրինակ՝ ծիրանի հայտնի պատմությունը, որում մարդիկ տեսան հայերի համախմբումը Մոսկվայում, խաղաղ բողոքի ակցիայի տրամաբանության մեջ կատարվող գործողությունները, խաղաղ դիմադրության դրսևորումները, որոնք ավելի մեծ հարգանք առաջացրին մեր ժողովրդի նկատմամբ։ Իմ կարծիքով՝ Դելյագինն իր հերթին այս պատմության մեջ վերջակետ դրեց ադրբեջանական քարոզչամեքենայի փորձերին, որովհետև իրենք այդ հարթակում պարտվեցին և պիտի ընդամենը ընդունեն դա։ Իմ համոզմամբ՝ Դելյագինի ֆեյսբուքյան գրառման ուղերձը սա էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ռուս քաղաքական գործիչ, «Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտ» ՀԿ ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Միխայիլ Դելյագինի ֆեյսբուքյան գրառմանը։

Հիշեցնենք, որ վերջինս իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ իրենից գումարի դիմաց մեկնաբանություն են խնդրում հայ-ադրբեջանական սահմանային վերջին սրացումների վերաբերյալ ադրբեջանամետ դիրքորոշում հայտնելու համար։

Դելյագինը «Ֆեյսբուքի» իր էջում մասնավորապես գրել է, որ ինչքան գումար էլ, որ ինքն ուզի՝ կտան, միայն թե նա ասի, որ «Հայաստանը կոնֆլիկտ է հրահրել Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով վերջինիս նավթային ոլորտը»։

«Իմ հարցին, թե ինչու Հայաստանը և հակամարտության որ տարածքում են ադրբեջանական նավթային օբյեկտները, մոսկովյան լրատվամիջոցի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանում է՝ «պարզապես Բաքվի դիրքորոշումն է դա»,–գրում է Դելյագինը և միևնույն ժամանակ հարց ուղղում․ «Եթե վաղը հանկարծ Բաքվի տեսակետը դառնա այն, որ հայերի ցեղասպանությունը ռուսներն են արել, մոսկովյան լրատվամիջոցները գումարի դիմաց սկսելու են դա հաստատող մեկնաբանություննե՞ր հավաքել»։

Անդրիաս Ղուկասյանի խոսքերով՝ սրանով Միխայիլ Դելյագինը բացահայտեց նաև, որ ՌԴ-ում այդպիսի ԶԼՄ-ներ են գործում, որոնք պատվերով աշխատում են Ադրբեջանի համար։ Այս համատեքստում մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ սա բավականին լուրջ հարված էր Ադրբեջանին, որովհետև դա բացահայտում է ներքին խոհանոցը։

«Մենք գիտենք, որ քարոզչական պատերազմը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև չի դադարում, և ադրբեջանցիները շատ հաճախ օգտագործում են ռուսական հարթակները ՀՀ-ի դեմ բացասական տեղեկություններ տարածելու համար։ Հենց սա հակահարված էր ադրբեջանցիներին, որ իրենց խոհանոցը բացահայտվեց։ Դելյագինի այդ գրառումից հետո, կարծում եմ, որ որևէ ռուսական գործիչ այլևս այդպես չի արտահայտվի, որովհետև ով արտահայտվի, ապա իր վրա արդեն պիտակ կլինի՝ պատվեր կատարողի և դրա դիմաց գումար ստացողի»,- շեշտեց Անդրիաս Ղուկասյանն ու միևնույն ժամանակ հավելեց․

«Իրականում, սա բավականին արհեստավարժ քայլ էր, որը կասեցնում է մի ամբողջ քարոզարշավ, որն Ադրբեջանը փորձում էր ձեռնարկել և այս իրավիճակից ամեն կերպ քաղաքական դիվիդենտներ ստանալ, որը նույնիսկ դիվանագիտական մակարդակով է արտահայտվում Մինսկի խմբի նկատմամբ հնչեցրած քննադատության մեջ։ Նրանց այդ հիասթափությունը հասկանալի է․ իրենք սպասում էին, որ Հայաստանը քննադատության թիրախ կդառնա, բայց այդպես չեղավ»։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն իր հերթին կարծում է, որ 2018-ի իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների պահպանման և զարգացման ուղղությամբ Հայաստանի նոր իշխանությունները լուրջ վրիպումներ են ունեցել, ինչն ակնհայտ է բոլորի համար:

«Չնայած այն հանգամանքին, որ դեռևս 2018-ի հեղափոխության միտինգների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հազար անգամ հայտարարեց, որ դա գունավոր հեղափոխություն չէ (գունավոր հեղափոխությունների հիմնական վեկտորը եղել է հակառուսականությունը), այլ ներքին պայքար է՝ հանուն արդարության և մեր ժողովրդի բարեկեցության, ինչը, բնականաբար, մեսիջ էր ուղղված Ռուսաստանին, որ այդ պայքարն իրենց դեմ չէ, սակայն, այսուհանդերձ, հայկական կողմից հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցում սխալներ արվեցին, ինչը ոչ բարենպաստ մթնոլորտ ստեղծեց: Բացի սրանից՝ այն, որ Ադրբեջանը տարբեր երկրներում հսկայական գումարներ է ծախսում՝ կաշառելով թե՛ տարբեր պաշտոնյաների, թե՛ տարբեր լրատվամիջոցների՝ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Հիմա էլ նրանք զգալով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած այդ վակուումը՝ փորձում են տեղեկատվական դաշտում, որքան հնարավոր է, շատ հարվածել Հայաստանին՝ Միխայիլ Դելյագինի ֆեյսբուքյան գրառումն էլ ձեզ փաստ։ Այսինքն՝ փորձում են այս փուլում ռուս պաշտոնյաների, փորձագետների և քաղաքական գործիչների այնպիսի տեսակետներ նետել տեղեկատվական դաշտ, որոնք հայանպաստ չեն և հայ-ադրբեջանական հատկապես վերջին ընդհարման մեջ կմեղադրեն հայերին։ Մենք սա պետք է ընդունենք որպես մարտահրավեր և փորձենք առաջիկայում այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կառողջացնեն հայ-ռուսական փոխհարաբերությունները։ Մյուս կողմից էլ, ես համոզված եմ, որ այս տարածաշրջանում Հայաստանի ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի համար այնքան կարևոր է, որ, անկախ մարգարիտասիմոնյանների, միխայիլդելյագինների, լեոնիդկալաշնիկովների կամ այլ մարդկանց հայտարարություններից, Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն որոշողներն այնքան լուրջ մարդիկ են, որ Հայաստանի նկատմամբ իրենց դիրքորոշումներն ու քաղաքականությունը չեն պայմանավորելու այս կամ անձի հայտարարությամբ կամ ֆեյսբուքյան գրառումներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Գարիկ Քեռյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում