Saturday, 11 07 2026
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան

Սխալ հաշվարկ էր. Ռևանշիստական ուժերը ֆիասկո ապրեցին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Բաքուն չի կարող անվերջ մասնակցել բանակցության իմիտացիային: Ի՞նչ ենթադրություններ կարելի է անել այս հայտարարությունից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ պարբերաբար Բաքուն դժգոհություններ է հայտնում Մինսկի խմբի համանախագահների առաջարկների վերաբերյալ և հիմա կարծես թե կրկնվում է հերթական ցիկլը: «Ադրբեջանը իր դժգոհությունն է ներկայացնում, ակնհայտ է, որ դա կապված է նաև Տավուշի սահմանային գոտում տեղի ունեցած իրադարձությունների հետ. Ադրբեջանը սպասում էր, որ Հայաստանին դատապարտող հայտարարություն պետք է հնչեր, բայց դա շեղավ, և այդ հիասթափությունը Ադրբեջանն արտահայտում է նման հայտարարությունով: Բանակցային գործընթացում և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ հարաբերություններում հնարավոր արմատական փոփոխությունների առումով ավելի նշանակալի դեր կարող է ունենալ Մամեդյարովի հրաժարականը և այդ պաշտոնում ավելի ագրեսիվ դիրքերից հանդես եկող, ավելի պրոթուրքական կողմնորոշում ունեցող անձի՝ կրթության նախարարի նշանակվելը»:

Տավուշում ստացած հարվածը՝ ի պատասխան սադրանքի, Բաքվին առերեսեց մի շարք խնդիրների հետ: Հովիկ Աղասարյանը նշեց, որ «բանակցությունների իմիտացիա» ձևակերպման հետ համամիտ չէ: Նա նաև հիշեցրեց, որ շրջանառության մեջ է վարչապետ Ն. Փաշինյանի ներկայացրած հետևյալ թեզը. «Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»: Այս բանաձևի մի մասի հետ Ադրբեջանը համաձայն է, այսինքն՝ Արցախի հարցի լուծումն այնպիսին պետք է լինի, որ ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար…»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Տավուշի սահմանին տեղի ունեցածը բնականաբար դժգոհություն էր առաջացնելու Ադրբեջանի և Թուրքիայի մոտ, բայց Հայաստանում ևս եղան ուժեր, որոնք տխրեցին հայ զինվորների սխրանքից, Հովիկ Աղասարյանը նշեց. «Կան մարդիկ, որոնք իրենց գնահատականներով ու մեկնաբանություններով չեն թաքցնում իրենց տխրությունը, դա անհավատալի է և շատ ցավալի… Հայրենիքի պաշտպանությունը չպետք է քաղաքական շահարկումների առիթ դառնա… Իշխանության որդեգրած քաղաքականության փոքրիկ հաջողությունները քաղաքական հակառակորդների համար անընդունելի են. որոշ ուժեր այդ առումով ջախջախիչ հարված ստացան»:

Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ ռևանշիստական ուժերը սխալ հաշվարկ էին արել, նրանք կարծում էին, որ արտաքին քաղաքական տիրույթում Հայաստանը կհայտնվի ճգնաժամի մեջ, և իրենք հանդես կգան որպես «կրիզիս մենեջեր», բայց այդ ուժերը ֆիասկո ապրեցին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում