Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Ռոբերտ Քոչարյանը գործակա՞լ

Վերջերս ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրո Գորդոնի կայքում հրապարակվեց խորհրդային տարիներին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակից Վլադիմիր Պոպովի «Սրիկաների դավադրությունը» չափազանց հետաքրքիր գիրքը։ Պոպովը 1972-1991 թվականներին աշխատել է ՊԱԿ-ի 5-րդ վարչությունում։ Հենց այս վարչությունն էր զբաղվում ու համակարգում քաղաքական հետապնդումները։ Հետագայում նա տեղափոխվել է Կանադա։ Շատ կան ՊԱԿ նախկին աշխատակիցների հուշեր, բայց այս մեկը շահեկանորեն տարբերվում է մյուսներից նրանով, որ հեղինակը ոչ թե ընդհանրական զրույց է վարում, այլ անուններ է հնչեցնում, ինչը գրքին էլ ավելի մեծ հետաքրքրություն է հաղորդում։ Կոնկրետ օրինակներով նկարագրում է, թե ինչպես են 1970-80-ականների չեկիստները կազմակերպել իրենց աշխատանքները, ինչպես են մտավորականների միջավայրից գործակալներ հավաքագրել, ինչպես են իրենց տոտալ վերահսկողության տակ պահել ողջ մշակութային կյանքը, ինչ երևացող դեմքեր են գործակալներ եղել։ Մեկ անգամ ևս հաստատվում է այն փաստը, որ առանց խորհրդային հատուկ ծառայությունների աջակցության կամ համաձայնության այդ երկրում դժվար էր ինքնահաստատվել, դժվար էր (շատ դեպքերում՝ անհնար) հրապարակվել, ցուցադրվել, կայանալ որպես գրող, նկարիչ, ռեժիսոր, դերասան և այսպես շարունակ։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչ մեծ ու շռնդալից հաջողություններ են արձանագրում իրենց կարիերայում այն մշակութային գործիչները, որոնք գաղտնի գործակալ դառնալու համաձայնություն են տալիս։ Հետաքրքիր ու հայտնի անուններ են հնչում՝ Իլյա Գլազունով, Սերգեյ Միխալկով, Ռադիոն Շչեդրին, Եվգենի Եվտուշենկո, Ալեքսանդր Իվանով․․․ Նույն վիճակն է եղել, բնականաբար, նաև միութենական հանրապետություններում, և Հայաստանը, իհարկե, բացառություն լինել չէր կարող։ Ամենուր գործակալներ, կասկածամտություն, մատնագրեր, ձերբակալություններ, հետապնդումներ՝ սա էր խորհրդային իրականությունը, խորհրդային երկրի առօրյան, և խորհրդային անցյալին հայացք նետելիս այս ամենը շրջանցել հնարավոր չէ։

Բայց գիրքը, հետաքրքիր տեղեկություններից բացի, ունի մի չափազանց կարևոր համատեքստ ևս։ Պարզվում է՝ 1980-ականների վերջերից, իսկ ավելի հստակ՝ 1990-91 թվականներից խորհրդային պետանվտանգության կոմիտեի մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ իրենց առջև գերկարևոր խնդիր են դրել, և, ինչպես ցույց են տալիս հետագա զարգացումները, այն բավական հաջող լուծել են։ Խնդիրը հետևյալն էր․ակնհայտ է, որ Կոմունիստական կուսակցությունը տապալված է, և Խորհրդային միությունը կարող է փլուզվել, այս նոր իրողությունում պետք է այնպես անել, որ КГБ-ն իշխանությունից չզրկվի։ Այնպես անել, որ ապագա իշխանությունում՝ տարբեր կերպարներով ու տարբեր դեմքերով, լինեն իրենք։ Այնտեղ, որտեղ հնարավոր է՝ պետք է նրանք լինեն իշխանություն, իսկ որտեղ հնարավոր չի լինելու դառնալ իշխանություն, ուրեմն՝ լինեն նոր իշխանության հենարան։

Եթե 1990-ականների զարգացումներին հետադարձ հայացք նետենք, ապա դժվար չի լինի նկատել, որ ողջ այդ ընթացքում նրանք այս խնդիրը լուծելով են զբաղվել։ ԽՍՀՄ կազմում եղած և անկախություն հռչակած հանրապետությունների պառլամենտներում նրանց գործակալների պակաս չի եղել, իսկ իշխանության վերին օղակներում նրանք եղել են անընդհատ։ Բայց հիշենք՝ խնդիր էր դրված ոչ միայն լինել իշխանության մեջ, այլ վերցնել իշխանություն։ Բելառուսում, Միջինասիական հանրապետություններում, Ադրբեջանում 1990-ականներին այս խնդիրն արդեն լուծված էր։ Իսկ Ռուսաստանում՝ Պուտինի իշխանության գալուց հետո, խնդիրն իր համապարփակ լուծումը ստացավ։ Մենք էլ հետ չենք մնացել։ Մեզանում 2000-ական թվականները նախկին ՊԱԿ վերադարձի տարիներ կարելի է համարել։ Հուսանք՝ 2018-ի հեղափոխությունը նոր իրողություն կբերի։

Անդրադարձ կա նաև Ղարաբաղյան շարժմանը։ Հեղինակը, որպես ՊԱԿ 5-րդ վարչության աշխատակից 1988-ին, ի թիվս այլ աշխատակիցների, գործուղվել է Լեռնային Ղարաբաղ։ Գրքում միութենական հանրապետություններին, այդ թվում նաև մեզ՝ հայերիս, տեղ չի հատկացվում։ Բնական է՝ նա աշխատել է Մոսկվայում և նկարագրում է այնտեղ ծավալված զարգացումները։ Բայց հետաքրքիր է ղարաբաղյան թեմայով նրա կարճ դիտարկումը․«Ազգային հողի վրա ողբերգական բախումները և ուժային կառույցների ու բանակի միջամտությունը այդ բախումներին, ինչը հետագայում հանգեցրեց զանգվածային սպանությունների Սումգայիթում, Լեռնային Ղարաբաղում, Բաքվում, Թբիլիսիում և Վիլնյուսում, արդյունք էին ՊԱԿ-ի 5-րդ վարչության 2-րդ բաժնի գործունեության․ բաժնի պետ, գնդապետ Բելյաև և վարչության պետ Ֆիլիպ Բոբկով»։

Այս պարբերությունը գալիս է հաստատելու կասկածները և պնդումները, որ խորհրդային հատուկ ծառայությունները կանխամտածված հրահրում էին ազգամիջյան բախումներ, որոնք պետք է արյունահեղության և հետագա պատերազմների հանգեցնեին։

Անդրադարձ կա նաև Բաքվի դեպքերին։ Ահա այդ հատվածը․«Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ նախկին նախագահ Վագիֆ Հուսեյնովը Բոբկովի համար պատահական մարդ չէր։ Նրանց հավերժ իրար է կապել սպանված բաքվեցի հայերի և ադրբեջանցիների արյունը, 1990-ի հունվարին»։

Պարզվում է՝ մոսկովյան պետանվտանգության կոմիտեի 5-րդ վարչության պետ Բոբկովը դեպքերից մեկ շաբաթ առաջ անձամբ է Բաքու մեկնել։ Նա և Հուսեյնովը միասին են ծրագրել ու իրականացրել այն, ինչն այսօր հայտնի է որպես 1990-ի Բաքվի հունվարյան արյունալի դեպքեր։ Ավելի ուշ՝ նույն Բոբկովի աջակցությամբ Հուսեյնովը՝ իր կազմակերպած ազգամիջյան բախումների համար Ադրբեջանում խուսափում է քրեական պատասխանատվությունից և, պատսպարվելով Ռուսաստանում, կարիերայի մեծ հաջողություններ է գրանցում։ 1995-96 թվականներին ղեկավարել է հայտնի «Սիստեմա» ընկերությունը, այնուհետև 1996-ից հետո ղեկավարել է «Ռեգիոն» ընկերությունը՝ մնալով «Սիստեմա» ընկերության նախագահների խորհրդի անդամ։ Ընդգծենք, որ նույն այդ «Սիստեմա»-ի նախագահների խորհրդի անդամ է նաև Ռոբերտ Քոչարյանը։

Այն, որ Սերժ Սարգսյանը եղել է պետանվտանգության կոմիտեի գործակալ, շատ է խոսվել։ Տեղյակները ժամանակին հրապարակեցին նաև նրա գործակալական կեղծանունը, իսկ Ռոբերտ Քոչարյանի մասին նման զրույցներ, որքան հայտնի է, չեն եղել։ Բայց Պոպովի գրքի այն հատվածում, որտեղ պատմվում է սովետական ռազմական հետախուզության կադրային աշխատակից, գրող ու հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովի մասին, կա այսպիսի նախադասություն․«1980-ականների վերջերին, Լեռնային Ղարաբաղի դեպքերի ժամանակ, որոնք ԽՍՀՄ փլուզման նախերգանք հանդիսացան, Պրոխանովը, իր խոսքերով, «գործակալական գծով» հանդիպել է հայ անջատողականների ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, որը հետո անկախ Հայաստանի նախագահ դարձավ»։

Ահա այսպիսի հետաքրքիր գիրք կա, որը արժի կարդալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում