Saturday, 11 07 2026
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան

«Ուրուգվայի կուսակցությունները հայտարարություններով դատապարտել են ՀՀ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ուրուգվայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արփի Հոչաչանյանը:

– Տիկին Հոչաչանյան, թեև Ուրուգվայի ԱԳՆ-ն Հայաստանում Տավուշի լարվածության վերաբերյալ կարծիք հայտնելուց ձեռնպահ մնաց, սակայն իշխող Ազգային  կուսակցությունը քննարկելու է Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։ 

– Գալով Տավուշի շրջանի լարվածությանը, հուլիսի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրագործված մարտական գործողություններին՝ այո, երկրիս ԱԳ նախարարությունը և իշխող Ազգային կուսակցությունը տակավին կարծիք չեն հայտնել, սակայն մենք գիտենք, և դա պատմական իրողություն է, որ նրանք միշտ եղել են Հայ Դատի կողքին:

Ուրեմն պատասխանելով ձեր հարցին՝ կարող ենք ասել, որ անշուշտ ակնկալում ենք այդ մեկը, բայց այս պարագայում լավ է ժամանակ տալ որոշում կամ կեցվածք ներկայացնելու համար:

Ուրուգվայը, որ տարի առաջ քննարկում էր Արցախը ճանաչելու մասին հարցը, հնարավո՞ր է՝ այդ նույն օրակարգը հետ բերի։ Որքանո՞վ կա նման հավանականություն։ 

– Գալով Արցախը ճանաչելու հարցին՝ այո, իրողություն է, որ մի քանի տարի առաջ այս հարցը քննարկվել էր և շարունակում է մնալ Ուրուգվայի Հայ Դատի հանձնախմբի օրակարգում:

Նշենք, որ 2019-ին, երբ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը այցելեց Ուրուգվայ, քաղաքական գործիչների շարքում հանդիպում ունեցավ նաև նախկին սենատոր և ներկայումս երկրի նախագահ Լուիս Լակալե Պոուի հետ, ուստի ինքը քաջ տեղյակ է Արցախի հարցից, բայց լավ է ճշտել, որ մենք մարտի 1-ից ի վեր ունենք նոր կառավարություն և, իհարկե, այժմ հնարավորություն չունենք արտահայտվելու, թե ինչ ուղղությամբ կընթանա ի նպաստ Արցախի Հայ Դատի գործունեությունը օրվա իշխանությունների հետ:

– Գիտենք, որ Ուրուգվայի հայկական կազմակերպությունները հատուկ կարծիք ստանալու նպատակով դիմել են  իշխանություններին՝ հստակություն մտցնելու, թե երկու երկրներից որ մեկն է խախտում պայմանավորվածությունները։ Ի՞նչ պատասխան եք ստացել։

– Այս ուղղությամբ ունեցել ենք բավական դրական պատասխան: Օրինակ՝ Ուրուգվայի «Լայն ճակատ» կուսակցությունը (նախկին իշխող կուսակցություն) և «Կոլորադո» կուսակցությունը հրապարակային hաղորդագրություններով դատապարտել են Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակումը՝ զորավիգ կանգնելով հայ ժողովրդի իրավունքներին:

Նույն ձևով Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի ֆորումը ևս հրապարակել է հայտարարություն՝ «մերժելով և խստորեն դատապարտելով Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած զինյալ հարձակումը, պահանջելով հայ ժողովրդի դեմ գործադրված բռնության անմիջական դադարեցում և կոչ անելով ամբողջական հարգանք ցուցաբերել միջազգային իրավունքի նկատմամբ»: Բացի քաղաքական կուսակցություններից, նույն ուղղությամբ արտահայտվել են նաև մի շարք սենատորներ և տիբուդատներ՝ դատապարտելով Ադրբեջանին:

– Ուրուգվայի հայկական համայնքում ինչպիսի՞ տրամադրություններ են։ Տարբեր երկրներում ցույցեր են, ադրբեջանական և հայկական կողմերի միջև բախումներ։ Ուրուգվայում արդյոք նախապատրաստվո՞ւմ է նման ցույց, թե՞ ոչ։

– Ուրուգվայի հայկական համայնքը ևս խիստ մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության կապակցությամբ և անշուշտ հետևում է բոլոր իրադարձություններին: Մեր աշխատանքները այս օրերին կենտրոնացած են ընդհանրապես ի նպաստ Հայաստանի քաղաքական հայտարարություններ ձեռք բերելու վրա:

 -Առհասարակորքանո՞վ է լավ կարողանում աշխատել հայկական լոբբին այս օրերին։

– Հայկական լոբբին ընդհանրապես աշխատում է նկատի ունենալով երկրի ներկա քաղաքական իրավիճակը և անշուշտ այլ լոբբիների աշխատանքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում