Tuesday, 14 07 2026
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

Սահմանամերձ գյուղերի բնակիչներին կրակոցները չեն ընկճում. Խուճապ չկա, լարվածություն չկա, ամեն ինչ նորմալ է

Թեև վերջին օրերին հակառակորդը թիրախավորել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածը, սակայն պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հակառակորդը սահմանի առանձին հատվածներում ևս  հրաձգային զինատեսակներից պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը՝ հայկական տարբեր դիրքերի ուղղությամբ արձակելով կրակոց:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բացի Տավուշի մարզի սահմանային դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից, կրակոցներ են եղել նաև Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա։ Ընդ որում, հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Կրակոցներ են եղել Խնձորուտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, Պարույր Սևակ, Զանգակատուն գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։ Բնականաբար, բոլոր դեպքերում էլ հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։ Այդ գյուղերում էլ կյանքը բնականոն ընթացքով շարունակվում է։ Խուճապային տրամադրություններ, վախի մթնոլորտ առհասարակ չկան։

Զառիթափ խոշորացված համայնքը, որի մեջ մտնում են մի քանի սահմանամերձ գյուղեր՝ Բարձրունին, Խնձորուտը, Գոմքը, Նոր Ազնաբերդը և մի քանի այլ գյուղեր, այս օրերին ևս խաղաղ չեն։ Գյուղացիները պարբերաբար լսում են կրակոցի ձայներ, բայց, համայնքապետի խոսքով, ոչ վախենում են, ոչ էլ խուճապի մատնվում: «Մարդիկ իրենց առօրյա կյանքով ապրում են, իրենց գյուղատնտեսական աշխատանքներն են իրականացնում, խուտհունձ են կատարում։ Նպատակային կրակոցներ չկան, երեկոյան ժամերին մի քանի կրակոցներ են հնչում դիրքերի ուղղությամբ, որը պատասխան կրակոցներից հետո լռում է։ Մենք դա լուրջ չենք համարում։ Մի քիչ լարվածություն կա ընդհանուր վիճակի հետ կապված, բայց կոնկրետ տեղում՝ համայնքներում, մարդիկ հանգիստ են, ոչ մի խուճապ չկա։ Իրավիճակը լիովին վերահսկվում է։ Մենք էլ ժողովրդի հետ աշխատում ենք, բացատրում ենք ստեղծված վիճակը։ Մեր ժողովորդը սահմանամերձ գյուղերի ժողովուրդ է, նման բաները, կրակոցները առաջին անգամ չեն, որպեսզի խուճապ լինի կամ ընկճի գյուղացուն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը։

Արարատի մարզի Զանգակատուն համայնքի ղեկավար Հովիկ Կարապետյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքում ևս գյուղացիները հանգիստ են, իրենց գյուղատնտեսական գործերով են զբաղված։ «Կոնկրետ Զանգակատուն համայնքի տարածքում գտնվող պահպանության շրջանում հիմա կրակոցներ չկան, մարդիկ էլ հանգիստ իրենց գործն են անում։ Ոչ մի արտասովոր վիճակ չկա։ Ինչ վերաբերում է գյուղացիների զգոնությանը, ապա մենք միշտ ենք զգոն, քանի որ մերը սահմանամերձ գյուղ է, ու բնակիչներն էլ միշտ պատրաստ են ցանկացած սրման, լարվածության, բայց դա էլ չի խանգարում, որ իրենք ապրեն իրենց բնականոն կյանքով»,-ասաց համայնքապետը՝ հավելելով, որ, իհարկե, վերջին օրերի սահմանային լարվածության ֆոնին որոշակի մտահոգություններ կան, բայց կոնկրետ Զանգակատանը ամեն ինչ հանգիստ է։ «Տեղում գոյություն ունի զորամաս, զորամասի հրամանատարի հետ մենք միշտ կապի մեջ ենք, համագործակցությունը միշտ կա, իրավիճակը լիովին վերահսկվում է, բայց կրկնում եմ՝ որևէ արտասովոր բան դեռ մեր համայնքի մասով չկա, կրակոցներ՝ նույնպես»,-եզրափակեց Կարապետյանը։

Սահմանամերձ Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքում ամեն ինչ հանգիստ է, կրակոցներ չեն լսում: «Մենք սահմանին կպած ենք, կրակոցներ չենք լսում։ Վիճակը հանգիստ է, մարդիկ էլ՝ իրենց առօրյա գործերով։ Ոչ մի խուճապ չկա, ոչ մի անհանգստություն ու մտահոգություն»,- ասաց Օղիկյանը։

Նույն պատկերն էր նաև Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքում։ Համայնքապետ Էդուարդ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կրակոցները հաճախակի չեն։ Երբեմն-երբեմն մեկ-երկու կրակոց է հնչում դիրքերի ուղղությամբ ու վերջ։ Ինչ վերաբերում է համայնքի բնակիչներին, ապա համայնքապետն ասաց, որ ոչ մի բան չի փոխվել։ Մարդիկ հանգիստ ապրում են իրենց կյանքով: «Ամեն ինչ շատ հանգիստ է, խաղաղ, ոչ մի խուճապ, ոչ մի լարվածություն։ Հանգիստ եղեք»,- եզրափակեց Պարուր Սևակի համայնքապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում