Monday, 13 07 2026
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր

COVID-19-ով վարակվածների թվով Հարավային Աֆրիկան հայտնվել է 5-րդ տեղում

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 673 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 609 հազարը: Ապաքինվել է ավելի քան 8 միլիոն 758 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 899 հազար 358 հաստատված դեպք կա:

Այստեղ մահացածների թիվը 143 հազար 310 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 099 հազար 896-ի, մահերինը՝ 79 հազար 533-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 119 հազար 412, մահերինը՝ 27 հազար 514:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 777 հազար 486 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 940 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 12 հազար 427 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուին շրջանցած Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 364 հազար 328 է, մահերինը՝ 5 հազար 033: Պերուն առանձնանում է 353 հազար 590 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 13 հազար 187 մարդ: 7-րդ տեղում հայտնվել է Մեքսիկան, որտեղ ընդհանուր վարակվածների թիվը 344 հազար 224 է, մահերի թիվը՝ 39 հազար 184: Մեքսիկային հաջորդում է Չիլին, որտեղ վարկվածների ընդհանուր թիվը 330 հազար 930 է: Վարակի հետևանքով մահացել է 8 հազար 503: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 307 հազար 335 ընդհանուր, 28 հազար 420 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 294 հազար 792 է, մահերինը՝ 45 հազար 300:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 26-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 22-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 682, որից ապաքինվել է 78 հազար 799-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1039-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 16 մարդ: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 276 հազար 202 է, մահերինը՝  14 հազար 405: Թուրքիան առանձնանում է 219 հազար 641 ընդհանուր, 5 հազար 491 մահվան դեպքով:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 253 հազար 349 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 106 հազար 648, մահերինը՝ 157: Եգիպտոսում առկա է 87 հազար 775 հաստատված դեպք:  Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 302 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 57 հազար 193 է, մահացածներինը՝ 340: Լիբանանում կա 2 հազար 859 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 40: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 522-ի: Վարակի հետևանքով մահացել է 29 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում