Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshya.com-ը:
Ժամը 08:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Ալեքսանդր Չերնիխը, իր վարած Mitsubishi Pajero ավտոմեքենայով, Սարդարապատ գյուղի 27-րդ փողոցի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան քարե պարսպին, փլուզել այն և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդը Ա. Չերնիխը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում