Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Պատրաստ եմ ծնկի իջնել․ Կադիրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Չեչնիայի ղեկավարը նշել է, որ չեչեն ժողովուրդը խախաղության գինը գիտի ավելի, քան բոլորը, գիտի նաև վիշտը, որը բերում է պատերազմը՝ մեջբերում է Կադիրովի «Տելեգրամ»-ի ալիքը:

«Մենք մեր սեփական փորձից գիտենք, որ ավելի լավ է կանխել պատերազմը և ամեն ինչ անել բարդ խնդիրների խաղաղ կարգավորման համար: Այսօր տեսնում ենք սրված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին։ Երկու պետություններն էլ եղբայրական են մեզ համար: Բայց այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, դրանք ցավոտ են ողջ Կովկասի և ԱՊՀ երկրների համար»,- նշել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը կոչ է արել Հայաստանի, Ադրբեջանի և դաշնակից բոլոր պետությունների ղեկավարներին խոսել, բարձրաձայնել և միջոցներ ձեռնարկել այս հակամարտությունը դադարեցնելու համար:

«Ամեն ինչ պետք է արվի, որ կողմերը հասնեն խաղաղության: Հակառակ դեպքում, եթե, Աստված մի արասցե, այս դիմակայությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, արդյունքը հղի է ողբերգական հետևանքներով ոչ միայն ողջ Կովկասի համար: Մենք հիշում ենք Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, մարդկային քանի կորուստ բերեց այս պատերազմը: Եվ այսօր կրկին մահացածներ կան, և իրավիճակը լարված է»,- ասել է Կադիրովը։

Ըստ Չեչնիայի ղեկավարի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության մասնակիցները պետք է իմանան, որ եթե անհապաղ վճռական միջոցներ չձեռնարկվեն, իրավիճակը կարող է վերածվել մեծ պատերազմի` բոլոր հետևանքներով: «Կսկսվեն նոր սադրանքներ, կլինեն անվերջ հոսքեր մահացածների, վիրավորների, փախստականների, որբերի… բայց հաղթողներ չեն լինի …. Խաղաղություն հաստատելու համար ես պատրաստ եմ ծնկի իջնել և խնդրել յուրաքանչյուրին: Այո, ես պատրաստ եմ, անհրաժեշտության դեպքում, զենք վերցնել և պայքարել հանուն արդարության, հանուն խաղաղության: Բայց ավելի իմաստուն կլինի, եթե նստենք բանակցությունների սեղանի շուրջ և թույլ չտանք լայնածավալ ողբերգություն»,- եզրափակել է Կադիրովը։

 

Сохранить

Համօգտագործել

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում