Friday, 10 07 2026
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի

Հայաստանը տարածաշրջանում ազդեցիկ ուժ է դառնում իր բանակի շնորհիվ․ Ամր Էլդիիբ

Realist Arabic-ի գլխավոր խմբագիր, եգիպտացի քաղաքագետ Ամր Էլդիիբը հարցազրույց է տվել ու խոսել անդրկովկասում կատարվող իրադարձություններում Արաբական Արևելքի երկրկների շահերի մասին հատկապես Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված ագրեսիայի ֆոնին, որը շարունակվում է հուլիսի 12-ից՝ գրում է realtribune.ru-ն։

Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի հայ-ադրբեջանական սահմանին սրացման համար։

Ամր Էլդիիբ․ Ինչպես ես հասկանում եմ, ադրբեջանական կողմը ցանկացել է դուրս մղել հայերին իրենց դիրքերից։ Ընդ որում, հայկական վարչական սահմանների շրջանակներում։ Սակայն Ադրբեջանը չի սպասել, որ Հայաստանի զինված ուժերը կարող են նման կոպիտ պատասխան տալ։

Վերջին ժամանակներում ադրբեջանական ղեկավարությունն ու գեներալները չափազանց շատ էին գովում իրենք իրենց և բացասաբար էին արտահայտվում հայկական զինված ուժերի վերաբերյալ։ Բայց այսօր հայկական կողմը ևս մեկ անգամ բարձր մակարդակ ցույց տվեց և ստիպեց Ադրբեջանի զինված ուժերին դադարեցնել սադրանքն ու կրակը։ Համացանցի ադրբեջանական տարածքում բազմաթիվ տեսանյութերով և հաղորդագրություններով տեսանելի է բնակչության խուճապն ու դժգոհությունը։

Բացի ռազմական բաղադրիչից, Հայաստանին հաջողվել է ապակայունացնել Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը: Հիմա հայ դիվանագետներն արդեն այլ դիրքերում են, այդ թվում ՀՀ վարչապետն ամրապնդեց իր դիրքերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, սա վերաբերում է նաև Ալիևի հետ նրա հնարավոր հռետորաբանությանը: Եթե ​​Ադրբեջանում բնակչությանը ներկայում գերակշռում է ընկճված տրամադրությունը, ապա Հայաստանում հակառակն է: Հետաքրքիրն այն է, որ Հայաստանը Ռուսաստանին կամ որևէ մեկին օգնության խնդրանքով չի դիմել:

Ինչպե՞ս եք այժմ գնահատում Հայաստանի դիրքերն ու նրա բանակի դերը Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում։

Ամր Էլդիիբ․ Ես լավ եմ ճանաչում իմ տարածաշրջանը և Անդրկովկասը։ Տեսնում եմ, որ շնորհիվ իր զինված ուժերի, Հայաստանն ազդեցիկ տարածաշրջանային պետություն է դառնում։ Մեր տարածաշրջանում հենց զինված ուժերն են կարևոր դեր խաղում։

Այսինքն Գլխավոր շտաբը։ Մեզ մոտ գեներալները օգնում են երկրների ղեկավարներին մի շարք հարցեր լուծել։ Այդ պատճառով երկրի ղեկավարը հաճախ նախընտրում է հենց նրանց հետ գործ ունենալ, քան քաղաքացիական նախարարների։

Մերձավոր Արևելքում շատ լավ են հասկանում Անդրկովկասում իրավիճակի կայունացման գործում հայկական բանակի դերը։ Տարածաշրջանի շատ երկրներ կարծես հետաքրքրված են Երևանի հետ համագործակցությամբ։ Ներկա պահին այդ շահագրգռվածությունը նաև թելադրված է Մերրձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայի շրջանում Թուրքիայի գործողություններով։

Ինչպիսի՞ն են Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։

Ամր Էլդիիբ․ Հնարավորությունները մեծ են։ Մենք մոտ և վստահելի հարաբերություններ զարգացնելու հնարավորություն ունենք, մանավանդ, որ երկու երկրների առջև նման խնդիրներ ու սպառնալիքներ են ծառացած։ Ծրագրում եմ շուտով այցելել Հայաստան։ Ի դեպ, Եգիպտոսում ուժեղ հայկական սփյուռք կա։ Եգիպտացիների և հայերի հարաբերությունները տանում են դեպի պատմության խորքերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում