Thursday, 06 06 2024
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին

Արցախի Հանրապետության ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին գումարել է արտահերթ նստաշրջան: Նստաշրջանի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների հիշատակը:

Անցնելով նստաշրջանի աշխատանքներին՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն է, որը քննարկվելու և քվեարկվելու է երկու ընթերցմամբ:

Խորհրդարանի ղեկավարը նաև նշել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է «ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է առնվազն 3-ական ժամ:

Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցի քննարկմանը:

«Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Հանրապետության նախագահի կողմից առաջարկվող համաներումը ունի նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել 2020թ-ի հուլիսի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:

Նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

ԱԺ նախագահը հայտարարել է, որ այսօր 16:30-ին նախագիծը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Նիստի տեսագրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում