Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

«Ազատամարտիկների Դաշինքը» հայտարարություն է տարածել

«Ազատամարտիկների Դաշինքը» հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի´ հայրենակիցներ.

Հակառակորդի հերթական ռազմական արկածախնդրությունը վճռականորեն կասեցվեց հայկական զինված ուժերի գրագետ և արհեստավարժ գործողություններով:

Թշնամին զինտեխնիկայի (այդ թվում գերթանկարժեք ԱԹՍ-ների) և մարդուժի մեծ կորուստներ ունի: Ցավոք զոհեր կան նաև մեր կողմից:

Ադրբեջանական զինված ուժերը, անհամարժեք հակահարված ստանալուց հետո` իրենց անբարո գործելաոճին հավատարիմ, թիրախավորել են մեր խաղաղ բնակավայրերը` Բերդ քաղաքն ու տարածաշրջանի գյուղերը: Բարեբախտաբար խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, իսկ մեր զինուժը վստահորեն վերահսկում է առաջնագիծը:

Այնուամենայնիվ իրավիճակը շարունակում է լարված մնալ, և այս պարագայում առնվազն տարակուսանք և հիասթափություն է առաջացնում ՀԱՊԿ-ի մեր «գործընկերների» կրավորական կեցվածքը և փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող դաշնակցին ու նրա հակառակորդին նույն հարթության մեջ դիտարկող ամոթալի հայտարարությունը:

Արտաքին լարվածությունը, ցավոք, փորձում են իրենց նեղ խմբային շահերի համար օգտագործել որոշ «քաղաքական» խմբեր ու խմբակներ, որոնց վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունները, կայքերն ու այլ մեդիագործիքները կեղտոտ հակաքարոզչություն են իրականացնում երկրի ռազմաքաղաքական իշխանության դեմ, փորձելով հասարակությանը պետությունից անջրպետելու, հիասթափության ու հուսահատության մթնոլորտ ստեղծելու միջոցով հերթական անգամ հագուրդ տալ իրենց ռևանշիստական նկրտումներին:

«Ազատամարտիկների Դաշինքի» վարչությունը, վաղն իսկ առաջնագիծ մեկնելու համար մոբիլիզացված իր հարյուրավոր մարտիկների անունից լիազորված է հայտարարելու, որ որևէ պարագայում թույլ չի տալու «Աղդամն իրենց հայրենիքը չհամարող», բայց հայրենիքի ութ հարյուր հեկտարը անպիտան տարածք համարող, Արցախի յոթ շրջանները հակառակորդին հանձնել պատրաստվող, մայրաքաղաքի կենտրոնում սեփական քաղաքացիներին գնդակահարած հանցագործ խմբավորումներին ու տարբեր ժամանակներում նրանց սեղանի փշրանքներից օգտված նոր ու զառամյալ «կուսակցություններին» մեկ անգամ ևս պետությունը կանգնեցնել կորստյան եզրին:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ռազմաքաղաքական իշխանության դեմ իրականացվող ցանկացած գործունեություն ուղղակիորեն հարվածում է ներքին կայունությանը, ասել է թե պաշտպանունակությանը, և ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական դավաճանություն, ուստի արտաքին սպառնալիքը չեզոքացնելուց անմիջապես հետո անդրադառնալու ենք նաև ներքին թշնամուն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում