ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է մեղմել ավելի վաղ ընդունված որոշումը, ըստ որի օտարերկրյա ուսանողները պետք է լքեն երկիրը, եթե աշնանը համալսարանական դասընթացներն առցանց անցնեն: Այս մասին գրում է The Wall Street Journal- ը:
Աղբյուրների համաձայն, ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության նման արգելքը խիստ քննադատության է ենթարկվել համալսարանական կառույցների և արտասահմանցի ուսանողների կողմից: Որոշումը քննադատության է ենթարկվել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների և նահանգների իշխանությունների կողմից:
Ինչպես նշում է պարբերականը, Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը կարող է փոփոխել այդ կանոնները՝ նախքան դրանք պաշտոնապես ուժի մեջ կմտնեն։