Tuesday, 21 07 2026
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան

Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը հեղափոխական փաստաթուղթ է

Կտրուկ սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում: Սահմանային լարվածության, դրա վերաբերյալ միջազգային արձագանքի և ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամներ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, միջազգայնագետ Սարգիս Գրիգորյանը և սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը:

Սարգիս Գրիգորյանի համոզմամբ՝ նոր աշխարհակարգի ձևավորման փուլ է, նախկին պայմանավորվածություններն ու համաձայնությունները վերանայվում են, նոր իրողություններ ու նոր խաղի կանոններ են ի հայտ գալիս. «Սահմանային լարվածությունը զարմանալի չէ, քանի որ Ադրբեջանը մշտապես ռազմատենչ հայտարարություններով է հանդես եկել ու չի թաքցրել իր նպատակները… Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ այս երկիրը հետ չի կանգնել իր բիրտ, ռազմատենչ վարքագծից»:

Միջազգային հստակ արձագանք դեռևս չկա: Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ միջազգային հարաբերությունների առանցքային դերակատարները դեռևս ցանկանում են մարսել տեղի ունեցողը: «Ամենահստակ դիրքորոշումը հայտնել է Թուրքիան, որը հանդես է եկել որպես Ադրբեջանի այս արկածախնդրության, եթե չասենք հովանանվոր, ապա ջատագով, և հայտնել է իր սատարումը Ադրբեջանին՝ հակամարտության հետագա ցանակացած զարգացաման առումով: Ադրբեջանը, լինելով անդրկովկասյան հանրապետություն, շարունակում է մնալ օտար մարմին, և թուրքական շահերի պրովայդերն է: ՀԱՊԿ-ը անկանոն արձագանք տվեց, անորոշ ժամանակով հետաձգեց հայ-ադրբեջանական հարցի քննարկումը ՀԱՊԿ խորհրդի նիստում. սա ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ում նույնպես թուրքական շահը գերակայում է: Հայասատանը հույսը պետք է դնի իր սեփական ուժերի վրա և ինքը կերտի իր անվտանգությունը: ՀԱՊԿ-ը մեզ չի աջակցում, արդեն մեկ դար է գործում է թուրք-ադրբեջանական տանդեմը և Ռուսաստանի երկակի՝ «и нашим и вашим» սխեման»:

Թուրքիան հայտարարել է, որ աջակցելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուն: Թուրքիան ակնհայտորեն աջակցում է Ադրբեջանին որպես դաշնակից, որպես գաղափարակից, գուցե բացի բարոյահոգեբանական աջակցությունից նաև ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ է քայլեր անում, բայց իրենց պատկերացրած տարածքային ամբողջականությանը հասնել գործնականում հնարավոր չէ. «Դա հնարավոր է միայն ներխուժմամբ և այնտեղից հայերի բռնագաղթեցմամբ, ինչը հայ ժողովուրդը թույլ չի տա»:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը հեղափոխական փաստաթուղթ է, այն կդառնա Հայաստանի անվտանգային քաղաքականության ուղեցույցը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում