Friday, 24 07 2026
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս

«Բիզնեսի հետ սանկցիաների լեզվով խոսել չի կարելի». Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի կասեցումը ի՞նչ հետևանքներ կունենա

ՀՀ ֆինանսների նախարարությունը հուլիսի 8-ին կայացած նիստում ուժը կորցրած է ճանաչել «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան: Խոսքը վերաբերում է հայտնի «Շանգրի Լա» խաղատանը, որը չի վճարել սույն թվականի երրորդ եռամսյակի համար սահմանված պետական տուրքը:

«Հաշվի առնելով, որ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն մինչև 25.06.2018թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «Օնիրա քլաբ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար 2020 թվականի երրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարի 21.03.2019թ. թիվ 266-Ն հրամանով «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված թիվ ԽՏ-001 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել»,- նշված է ՀՀ ֆինանսների նախարարության որոշման մեջ:

Գործատուների հանրապետական միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է նա գնահատում ՀՀ ֆինանսների նախարարության վերոնշյալ որոշումն ու դրա մուլտիպլիկատիվ հետևանքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Օնիրա քլաբ» ընկերությունը, ՊԵԿ-ի տվյալներով, 1000 խոշոր հարկատուների ցանկում իր տեղն ունեցող ընկերություն է. «Նախ՝ պետք է ուշադրություն դարձնել որոշման օբյեկտիվությանը, այսինքն՝ եթե որոշումը պայմանավորված է նրանով, որ իրոք լիցենզիան պահպանելու իրավունքի փաստաթղթերը, հաշվետվությունները կամ կազմակերպության գործունեության հետ կապված անհրաժեշտ նյութերը չեն ներկայացվել, կամ իր կողմից տրամադրված լիցենզիայի կիրառությունը ճիշտ ձևով չի արվում, ապա ֆինանսների նախարարությունը, որպես լիցենզիայի տրամադրման պատասխանատու, կարող է այն կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել: Սա՝ ֆորմալ առումով, սակայն մյուս կողմից էլ՝ այսօրվա կորոնավիրուսային պայմաններում մենք ունենք բազում խնդիրներ տարբեր տնտեսվարողների շրջանում ՝սկսած ՓՄՁ-ից, վերջացրած խոշորներով: Թեև կառավարությունը կարող է ասել, որ ինքը չի ուզում զիջել իր սկզբունքայնությունը, բայց ես կարծում եմ, որ նմանատիպ իրավիճակում պետք է ընդառաջել այս կամ այն կազմակերպությանը: Ինչո՞ւ, որովհետև մենք ունենք հարկերի խնդիր, բյուջեի խնդիր, իսկ նման խոշոր ձեռնարկություններն իրենց գործունեությամբ խթանում են նաև այլ ոլորտների աշխատանքը, ինչպես նաև ապահովում են մեծ թվով աշխատատեղեր, հետևաբար այս ամենը հաշվի չառնելով՝ մեզ այսպիսի շռայլություններ թույլ տալու հարցում պետք է շատ զգուշավոր լինենք: Ի վերջո, սրանով աշխատատեղեր են կրճատվում, ու քաղաքացիների սոցիալական բեռն են ավելացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Գագիկ Մակարյանը:

Դիտարկմանը՝ Դուք նշում եք, որ պետք է ուշադրություն դարձնել սույն որոշման օբյեկտիվությանը, իսկ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ որոշման հիմքն այն է, որ վերոնշյալ կազմակերպությունը չի վճարել պետական տուրքը, այդ դեպքում արդյոք սա օբյեկտիվ հիմք չէ՞, Գագիկ Մակարյանն արձագանքեց. «Այդ դեպքում կարելի էր, օրինակ, նախազգուշացնել, կազմակերպությանը հիշեցում ուղարկել, բայց ոչ միանգամից այդպիսի որոշում կայացնել, այսպիսի սանկցիաների լեզվով խոսել: Կրկնում եմ՝ առավել ևս այս կորոնավիրուսի առկայության պայմաններում բիզնեսի հետ սանկցիաներով աշխատելը բավականին ռիսկային է: Առանց այն էլ ընկերությունները հիմա շատ խնդիրներ ունեն, տնտեսվարողները ստացել են բազմաթիվ վերքեր, և կառավարությունը պետք է օգնի այդ վերքերը ապաքինել, այլ ոչ թե առկա պրոբլեմներին նորերն ավելացնել:

Բացի այս՝ գոյություն ունի նաև հետադարձ տուրքերի վճարման դինամիկա, այսինքն՝ եթե տնտեսվարողը պետական տուրքը չի վճարել, ապա օրենքը թույլ է տալիս դրա վրա տուգանքներ հաշվարկել ու այդ տուգանքներով մեկտեղ վճարել տալ, այլ ոչ թե կտրուկ զրկել լիցենզիայից: Այսպիսի չոր մոդելները տնտեսական տվյալ պայմաններում չեն սազում: Պետք է լինել ավելի ճկուն, զգույշ ու նրբանկատ»:

Հիշեցնենք նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունում այս ընկերության վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, իսկ սեփականատերը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Այս համատեքստում Գագիկ Մակարյանը նշեց. «Ես չէի ցանկանա քաղաքական ինչ-որ ենթատեքստերի մասին խոսել, միայն տնտեսական մասով կարող եմ ասել, որ ըստ իս՝ համապատասխան գերատեսչությունները պետք է պատասխանատու լինեն այս գործելաոճի համար, այսինքն՝ կառավարության ներսում էկոնոմիկայի բլոկը միշտ պետք է ուշադիր լինի թե՛ տնտեսվարողների, թե՛ իր կիրառած միջոցառումների և դրանից բխող հետևանքների նկատմամբ:

Ես մշտապես հետևում եմ Ազգային ժողովի օրակարգին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխաններին, բերված նախագծերին ու էկոնոմիկայի բլոկի ներկայացրած առաջարկներին և այստեղ պիտի ասեմ, որ տնտեսական բլոկը շատ թույլ է, կարծես անօգնական վիճակում է մնացել, մինչդեռ բազմաթիվ կարևոր փոփոխություններ պետք է ընդունվեն, կարևոր հարցեր պետք է քննարկվեն, ընդ որում՝ արագ պետք է քննարկվեն և որոշվեն, բայց, ցավոք սրտի, ես այդպիսի շահագրգռվածություն չեմ տեսնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում