Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Ո՞վ էր նախագիծը գցել «Իմ քայլ»-ի գրպանը

Խորհրդարանի «Իմ քայլը» մեծամասնությունը շրջանառությունից հանել է դիմակ չկրելու համար տուգանքի չափը բարձրացնելու մասին օրինագիծը: Նախատեսվում էր փակ տարածքում դիմակ չկրելու համար տուգանել 50 հազար դրամով, իսկ բաց տարածքում չկրելու համար՝ 20 հազար դրամով: Ներկայումս, ինչպես հայտնի է, տուգանքը 10 հազար դրամ է: Այս հարցը բավականին քննարկելի է: Անկասկած է, որ Հայաստանում նախատեսված տուգանքի չափն ամենացածրներից է աշխարհում: Հարևան Վրաստանում անգամ չափը բազմապատիկ ավելի է: Ի դեպ, համարվում է, որ դա խաղացել է իր դերը և խիստ տուգանքների շնորհիվ է նաև, որ Վրաստանում կարանտինը եղել է արդյունավետ, և վարակի տարածվածությունը խիստ փոքր է: Իհարկե, դա չափել հնարավոր չէ: Խոսքը տուգանքի ազդեցության մասին է: Առավել ևս, որ դեռ պարզ չէ, թե որքանով է Վրաստանի պայքարի մեթոդը արդյունավետ ամբողջական իմաստով: Առավել ևս, երբ մենք տեսնում ենք, թե ամիսներ առաջ կորոնավիրուսը թվում է թե սանձած երկրները ինչպիսի նոր խնդիրների առաջ են կանգնում տնտեսությունը բացելուց հետո՝ Իսրայել, Հարավային Կորեա: Ըստ այդմ, մեթոդաբանության տեսանկյունից հարցերը խիստ քննարկելի են:

Այստեղ կա բոլորովին այլ խնդիրը, որը հատկանշական ցուցիչ է լայն իմաստով ներքաղաքական կյանքի և կառավարման որակի տեսանկյունից: «Իմ քայլը» հայտարարել է, որ քննարկումների արդյունքում հետ է վերցնում նախագիծը, որ լինելու էր արտահերթ նիստի օրակարգում: Հարց է առաջանում՝ իսկ նախագիծը ներկայացնելիս քննարկումներ չե՞ն եղել: Ովքե՞ր են եղել նախաձեռնողները, ո՞ւմ հետ են քննարկել: Որովհետև ստացվում է, որ կառավարող մեծամասնությունը նախ ազդարարում է նախաձեռնության՝ տուգանքի թանկացման մասին: Դա առաջացնում է հանրային մեծ դժգոհություն, քննադատություն, ընդդիմախոսություն: Հետո «Իմ քայլը» հայտարարում է, որ քննարկումների արդյունքում որոշել է հանել նախագիծը: Փաստորեն, նախաձեռնությունը առաջացնում է հանրային բացասական արձագանք, որից հետո «Իմ քայլը» նահանջում է: Ստացվում է կրկնակի քաղաքական «էֆեկտ», բայց բացասական իմաստով: Թվում է, թե լսեցին հանրության ձայնն ու հետ կանչեցին նախաձեռնությունը: Բայց դա պարզունակ մեկնաբանություն է, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության տրամաբանությունն ավելի պարզ է:

Հանրային գիտակցության մեջ արձանագրվում է, որ վատ մեծամասնությունը ուզում էր բարձրացնել քաղաքացիների գլխին տուգանային նոր մահակ, բայց դժգոհությունը ստիպեց նահանջել: Ըստ այդմ, մնում է ոչ թե բարի, հանրության դժգոհությունը հաշվի առնողի վերաբերյալ մտայնությունը, այլ մտայնությունը, որ քաղաքացիները հաղթեցին մեծամասնությանը, որը, ունենալով քաղաքացիների քվեն, ամեն հարցում վազում է տուգանքի ճանապարհով: Երբ այդ մեծամասնության առաջնորդն է հայտարարել դեռ ընդդիմություն եղած ժամանակ, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Ըստ այդմ, պարզ մի դրվագից հետո առաջանում է հարց, թե ո՞վ է պատասխանատու «Իմ քայլը» մեծամասնությանն ու դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հասցված քաղտեխնոլոգիական կամ փիառտեխնոլոգիական հարվածի համար: Ինչ-որ նախկին իշխանավոր եկել և «Իմ քայլ»-ից որևէ մեկի գրպա՞նն էր թաքուն գցել տուգանքների թանկացման նախաձեռնությունը, թե՞ գործ ունենք հերթական մի իրավիճակի հետ, որն արտացոլում է խորհրդարանական մեծամասնության շարքում առկա խորքային խնդիրներ: Մինչդեռ, այս դեպքում հնարավոր է պարզապես հետ կանչել տուգանքի բարձրացման նախաձեռնությունը, և կանցնի, կգնա, բայց կան հարցեր, որոնց պարագայում այդ խնդիրների արտացոլումը կարող է և չլինել «անցողիկ» կամ «հպանցիկ»: Մի բան, որի ականատեսն, ըստ էության, եղանք նաև ՍԴ շուրջ զարգացումներում, որոնք դեռևս «հում» են մինչ այժմ: Մինչդեռ խոսքը 70 տոկոս վստահությամբ խորհրդարանական մեծամասնության մասին է, որն այլևս պարտավորված է իր ընտրողի առաջ ոչ թե հեղափոխական եռանդով, այլ քաղաքական հասունությամբ և պատասխանատվությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում