Saturday, 08 06 2024
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին

Հրայր Թովմասյանին այս պահին ղեկավարում է Քոչարյանի պաշտպանական խումբը. կհասցնի՞ ՍԴ-ն վերջին «լավությունն» անել, թե՞ ոչ

«Քոչարյանի գործով չի լինելու այն որոշումը, որը Հրայր Թովմասյանն է ուզում։ Մինչև այդ, գործով քննության օրը, որը մամուլում նշված է, ՍԴ-ն կունենա թերի կազմ, 213 հոդվածի փոփոխության հիմքով երեք դատավորի լիազորություն կդադարեցվի, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի։

Հետևաբար՝ չեմ կարծում, որ ՍԴ-ն կկարողանա ու կհասցնի Քոչարյանի գործով որոշում կայացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ Ազգային ժողովում ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քննարկմանը զուգահեռ, Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը վերսկսելու նիստի օր նշանակելու համար։ Որոշում է կայացվել դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը։ Այդ հարցը, ըստ էության, ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում չի եղել և վերջին պահին է ավելացվել։

«Բայց ասեմ, որ այն, ինչ անում է Հրայր Թովմասյանը, դա սպասելի է և ամբողջությամբ տեղավորվում է այն կոնցեպտի մեջ, որ Հրայր Թովմասյանը այս պահին ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։ Եվ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներից մեկի կողմից Քոչարյանի պաշտպանությանը ուղղված քայլը սպասելի քայլն էր»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ անգամ պարզ էլ չէ, թե Հրայր Թովմասյանը ինչ որոշում է կայացնելու, քանի որ այն երկու խորհրդատվական կարծիքները, որոնք ստացվել են ՄԻԵԴ-ից ու Վենետիկի հանձնաժողովից, խոսում են այն մասին, որ այս գործով ՍԴ-ն անելիք չունի, այդ գործն անհեռանկար է, և այդ գործով միակ պատասխանը, որը պետք է տա Սահմանադրական դատարանը, դա այն է, որ 300.1 հոդվածի վերաբերյալ որևէ խնդիր չկա ներպետական օրենսդրության, Սահմանադրության տիրույթում, և այդ գործի քննությունը պետք է Առաջին ատյանի դատարանում շարունակվի։ «Կրկնում եմ, ՍԴ անդամներին և նախագահին ես դիտարկում եմ Քոչարյանի պաշտպանական խմբի մի մաս։ Նրանք թե՛ քաղաքական և թե՛ հանցավոր այլ կապերով կապված են Քոչարյանի հետ, և այստեղ բնավ խոսքը չի գնում սահմանադրական արդարադատություն իրականացնելու մասին։ Խոսք է գնում ընդամենը Քոչարյանի շահերը պաշտպանելու, նրան փրկելու և քրեական հետապնդումից ազատելու մասին»,-եզրափակեց Խաչատրյանը։

Փաստաբան Կարապետ Բադալյանի խոսքերով էլ՝ ֆորմալ առումով Սահմանադրական դատարանը խորհրդատվական կարծիքներ էր խնդրել ՄԻԵԴ-ից, Վենետիկից։ Երկու կարծիքներն էլ ստացվել են, և ֆորմալ առումով սպասելի էր ՍԴ նիստի նշանակումը։ «Պարզապես այս գործընթացները, որոնք սկսվել են Ազգային ժողովում, և ՍԴ նիստը զուգահեռվում են, որից էլ որոշակի կասկածներ կարող են առաջանալ։ Բայց, ընդհանուր առմամբ, գործընթացները ընթացքի մեջ են։ Պարզապես, քանի որ իրենք Սահմանադրական դատարանում պաշտոնավարում են, ինչ ուզում են՝ անում են ընթացող պրոցեսների շրջանակներում»,- ասաց Բադալյանը։

Փաստաբանը նշեց, որ ԱԺ նախագահի կողմից օրենքի ստորագրումից հաջորդ օրը ուժի մեջ է մտնելու և դա նշանակում է, որ հուլիսի 7-ի նիստի օրը ՍԴ կազմն ամբողջական չի լինելու, և հնարավոր չի լինելու այդ գործով որոշում կայացնել։

«Առաջին լրատվական»-ը ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեց՝ Քոչարյանի գործով իրենց շտապողականությունը պայմանավորվա՞ծ էր ԱԺ նիստով ու բերված նախագծով, Գյուլումյանը, սակայն, չպատասխանեց մեր հարցերին՝ հորդորելով հետևել Սահմանադրական դատարանի կայքին ու կայքից տեղեկանալ գործընթացների մասին։

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, որը վերաբերում է Քոչարյանի անձեռնմխելիությանը։ Այդ հարցով Սահմանադրական դատարանը դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։ Երկու կառույցների խորհրդատվական կարծիքն էլ արդեն ուղարկվել է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում