Saturday, 04 05 2024
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել

Դատական համակարգը հիմա չգիտես՝ ում է ծառայում. այս թավիշը շատ է խանգարում. Գագիկ Մելքոնյան

Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը: Ռոբերտ Քոչարյանը 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։  Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:

 ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, ով որպես վկա հարցաքննվել է Մարտի 1-ի գործով, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Քոչարյանի՝ գրավի դիմաց ազատության մեջ հայտնվելը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակով։ «Ինձ թվում է՝ իրավիճակը նկատի ունենալով բաց են թողել։ Բայց կարծես դատախազությունը բողոքարկում է, չգիտեմ՝ ինչ կլինի»,- ասաց Մելքոնյանը։

Քոչարյանի ազատության մեջ գտնվելը, ըստ Մելքոնյանի, չի ազդելու դատավարության ընթացքի վրա. «Քոչարյանը չի կարողանալու ազդել այն մարդկանց վրա, որոնք ցուցմունքներ են տվել»։ «Ասեմ մի բան՝ մոտ հազար մարդ է ցուցմունք տվել Մարտի 1-ի գործով։ Ինձ թվում է՝ ինքը չի կարողանալու էդ հազարի վրա էլ ազդել։ Բայց այն, որ ազդելու է որոշ օղակների վրա, հնարավոր է։ Սակայն շատ-շատ է վկայություն տվողների քանակը։ Դժվար է լինելու»,-  նշեց Գագիկ Մելքոնյանը։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը ապացուցո՞ւմ է, որ մեր դատական համակարգը շարունակում է կախման մեջ լինել նախկին իշխանությունների ներկայացուցիչներից, Մելքոնյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև հիմա իրենցից վախենում են բոլորն էլ։ Հստակություն չկա։ Մի վիճակ է, որ ոչ ոք չգիտի՝ վաղն իր հետ ի՞նչ է կատարվելու, հատկապես դատական համակարգի հետ կապված»։

Խնդրեցինք հստակեցնել, թե իր կարծիքով՝ ումի՞ց են վախենում դատական համակարգի ներկայացուցիչները՝ նախկի՞ն, թե՞ ներկա իշխանություններից։ «Հիմա մենք տեսնում ենք, որ դատական համակարգը չգիտես՝ ում է ծառայում։ Չգիտես՝ նախկի՞ն իշխանությունների, թե՞ նորերի հետ է։ Եթե նորերի հետ է, այդպես չպետք է լիներ (նկատի ունի Ռ․ Քոչարյանի ազատ արձակումը գրավի դիմաց-խմբ.), եթե հների հետ է, էլի այդպես չպետք է լիներ (նկատի ունի Ռ. Քոչարյանի ու մյուսների քրգործերն ու կալանավորումները-խմբ.)։ Ուղղակի դատավորը պետք է լինի արդար, ինչպես բոլոր երկրներում է։ Օրինակ՝ մի առիթով Ամերիկայում դատավորը նախագահ Թրամփի ասածը չեղարկեց։ Եթե դատավորը զգա, որ ինքն է ու կա, իր խղճի սահմանում պետք է դատավճիռ կայացնի, դա ուրիշ։ Պետք է աստիճաբանար գնալ այդ ամեն ինչին։ Այս թավիշը շատ է խանգարում ամեն ինչին։ Եթե հեղափոխություն է եղել, ապա հեղափոխության կանոններով մինչև վերջ պետք է արվեր։ Չի լինում այսպես՝ հեղափոխությունն այսքան մասով կարելի է անել, այնքան մասով՝ չի կարելի, պետք է օրենք, Սահմանադրություն չխախտենք։ Եթե հեղափոխություն է, ի՞նչ Սահմանադրություն խախտել, ի՞նչ օրենք խախտել»,- տեսակետ հայտնեց ՊՆ նախկին փոխնախարարը։

Ի դեպ, նշենք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Գագիկ Մելքոնյանը կարևոր տվյալներ է հայտնել քննչական մարմնին՝ հաստատելով, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի բանավոր հրամանով զինվորական համազգեստով են ապահովվել Ղազարյան Վաչիկի, Ծառուկյան Գագիկի,  Խաչատրյան Սուրիկի, Սարգսյան Լևոնի, Բեգլարյան Գագիկի, Աբրահամյան Հովիկի, Մովսիսյան Առաքելի, Սեդրակյան Մհերի և Ալեքսանյան Սամվելի թիկնապահները։

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումով Մելքոնյանը որևէ վտանգ չի տեսնում Փաշինյանի կառավարության կամ, իր խոսքով, ժողովրդի իշխանության նկատմամբ։ «Դա Փաշինյանի իշխանությունը չէ, դա ժողովրդի իշխանությունն է։ Մի մոռացեք՝ ժողովուրդն այս ամեն ինչին համբերատար սպասում է, տեսնի, թե մինչև ո՞ւր են հասնելու»,-  ասաց Գագիկ Մելքոնյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում