Saturday, 08 06 2024
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

Մոսկվան կփորձի իր լծակներով ճնշում գործադրել Փաշինյանի վրա

Ռուսաստանյան լրատվամիջոցներում հակափաշինյանական հոդվածները, ռուս քաղաքագետների ակնհայտ հակաիշխանական արձագանքները Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսների շուրջ համեմվեցին «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների ու Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումով։

ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունիսի 17-ին Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի զարգացմանը, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Ռուսաստանին ցուցաբերվող աջակցությանը ուղղված հարցեր:

Խորհրդարանականները նաև կիսվել են իրենց տեսլականով երկրի ներքաղաքական օրակարգի որոշ խնդիրների վերաբերյալ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ տեղի ունեցած հանդիպումը միանգամայն նորմալ է, որովհետև Ռուսաստանը Հայաստանում ունի շահեր, որոնք նա հետապնդում է՝ հաշվի առնելով քաղաքական դաշտի ընդհանուր լանդշաֆտը։ «Կան նաև հիմնավոր պնդումներ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ թելերով կապված է Ռուսաստանի հետ։ Բելառուսի նախագահի և Ծառուկյանի շփումներն էլ ընկերական են։ Կապված լինել Բելառուսի հետ, իսկ Ռուսաստանի՝ ոչ, բավականին բարդ է մեր տարածաշրջանում։ Ամենայն հավանականությամբ, «Բարգավաճ Հայաստանը» ունի որոշակի հարաբերություններ նաև ռուսական որոշ շրջանակների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանի դիտարկմամբ՝ նորություն չէ նաև ռուսաստանյան տարբեր փորձագետների, լրատվամիջոցների հակափաշինյանական դիրքորոշումը. «Նրանք փորձում են հայ-ռուսական հարաբերություններում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի Կրեմլի համար շատ ավելի հեշտ լինի Հայաստանից ավելի մեծ մասնաբաժին ստանալ տարբեր հարցերի շուրջ։ Հաշվի առնելով, որ մոտակա օրերին սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար, ամենայն հավանականությամբ, դրա հետ կապված ռուսական լրատվամիջոցները կարող է պատվեր ստացած լինեն թե՛ Կրեմլից և թե՛ ռուսական ամենատարբեր շրջանակներից։ Նրանք աշխատում են բավականին ռացիոնալ, և այդ ռացիոնալության հիմքում ընկած է Ռուսաստանի պետական շահը»։

Ինչ վերաբերում է մեր հասարակության արձագանքին Ռուսաստանի այսօրինակ պահվածքի շուրջ, մեր զրուցակիցն ասաց. «Իմ ստացած տպավորությամբ, հասարակության մեջ կա Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման միտում։ Իհարկե, ցանկացած այլ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին հարցերին խառնվելու փորձ կամ որևէ արտաքին երևույթ վատ արձագանք է գտնում Հայաստանի հասարակության հիմնական մասի մոտ։ Կա հասարակության որոշակի հատված, որն ակնհայտ ռուսամետ է, նրանք ընդհակառակը՝ գտնում են, որ ռուսական ազդեցությունը պետք է Հայաստանին։ Բայց ներկա իրավիճակում նրանց թիվը բավականին փոքր է և լուրջ ազդեցություն չունի քաղաքական գերակայությունների հարցում։ Հասարակության մեծ մասն ինքնիշխանության կողմնակից է, այդ իսկ պատճառով Ռուսաստանի կողմից դրսևորած այս երևույթները հասարակության կողմից բացասական արձագանք են ստանում, ինչն, իհարկե, Ռուսաստանի շահերին համահունչ չէ։ Դրանից կարելի է հետևություն անել, որ Հայաստանում կան ուժեր, որոնք Ռուսաստանին պատկերը ներկայացնում են ոչ այնպես, ինչպես կա իրականում։ Լավ կլիներ՝ ՀՀ իշխանությունն այդ ուղղությամբ ավելի ինտենսիվ աշխատանք տաներ, որպեսզի Ռուսաստանի կողմից եկող ազդակներն ավելի շատ համապատասխանեին Հայաստանի պետական շահերի հետ»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ հանդիպումը մեծ նշանակություն չի ունենա։ «Ռուսաստանն այն երկիրը չէ, որ մարդու իրավունքների խախտման հարցով խառնվի Հայաստանի ներքին գործերին։ Եվրոպական կառույցներն են մոնիթորինգի ենթարկում Հայաստանի Հանրապետությունն այդ հարցերով և այդ կառույցների գնահատականն ավելի էական է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ քաղաքագետը հավելեց. «Ռուսաստանն, իհարկե, կփորձի իր լծակներով ճնշում գործադրել Փաշինյանի վրա։ Բայց, հաշվի առնելով այն փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո նրանց լծակները փոքրացել են՝ մեծ հաջողության չեն հասնի։ Շանսերը, որ կհաջողեն Ծառուկյանի հարցում, շատ փոքրաթիվ են»։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում