Saturday, 04 05 2024
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է

Որոշ սուբյեկտներ սնում են ադրբեջանական քարոզչամեքենան. սա պետական դավաճանություն է

1992թ. հունիսի 13-ին Շահումյանն անկում ապրեց. ինչո՞ւ հնարավոր դարձավ Շահումյանի կորուստը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշեց. «Պատճառները նախ պետք է փնտրել 1991թ. մարտի 17-ի ԽՍՀՄ հանրաքվեի մեջ, որտեղ Ադրբեջանը կողմ քվեարկեց միութենական նոր համաձայնագրի կնքմանը, մինչդեռ Հայաստանը, Վրաստանը և Մերձբալթյան երկրները չմասնակցեցին համաձայնագրի ստորագրմանը: Դրանից հետո Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանել է, որ ինքը վստահ էր՝ ԽՍՀՄ-ը փլուզվելու է, և պետք էր օգտվել առիթից: Գորբաչովի հետ նա հեռախոսազրույց է ունեցել, դրանից կարճ ժամանակ անց խորհրդային զորքերի օժանդակությամբ ադրբեջանական օմոնը իրականացրել է Գետաշենի և Շահումյանի հայաթափման
հայտնի «Կոլցո» օպերացիան»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը Շահումյանի անկումը համարում են Հայաստանի ռազմաքաղաքական պարտության վառ օրինակ՝ քաղաքագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ հակասական գնահատականներ կան՝ տվյալ իրադարձության հետ կապված.«Մինչև այսօր միանշանակ գնահատականներ չկան, որովհետև մոտեցումները շատ տարբեր են: Անհրաժեշտ է առանձնացնել մի քանի պատճառ, հիմնականը ուժերի անհամաչափությունն է, հայտնի է նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմին աջակցում էին ԱՊՀ զորքերը: Պատճառներից մեկը զգոնության թուլացումն է համարվում, որը, ըստ որոշ աղբյուրների, նկատվում էր Շուշիի ու Լաչինի ազատագրումից հետո… Ադրբեջանը նպատակ ուներ հայաթափել ամբողջ Լեռնային Ղարաբաղը»:

Նարեկ Մինասյանն անդրադառնալով ԵԽ երեք պատգամավորների համատեղ հայտարարության, նշեց, որ այդ հայտարարությունը իրավական առումով ուժ չունի, քաղաքական առումով այն ԵԽ բանաձև չէ, այլ ընդամենը ԵԽ երեք ներկայացուցիչների հայտարարություն, որը «միակողմանի է և այնտեղ կան խեղաթյուրումներ, աղավաղված են սկզբունքները. այս հայտարարությունը համահունչ չէ նաև պաշտոնական Բրյուսելի դիրքորոշմանը»:

Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը հսկայական ֆինանսական միջոցներ է ծախսում իրեն ձեռնտու թեզերն առաջ մղելու համար:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ինտենսիվորեն շահարկվում է Արցախյան հիմնախնդրի հարցը, և վերջին շրջանում նախկին պաշտոնյաներ հնչեցնում են հայտարարություններ, որոնք բուռն քննարկումների առարկա են դարձել, Նարեկ Մինասյանն ընդգծեց. «Տվյալ դեպքում ստեղծվում են որոշակի սպառնալիքներ ազգային անվտանգության համար, պետք է հեռատես գտնվել այս հարցում և չխաթարել մեր անվտանգությունը»:

Տաթևիկ Հայրապետյանն ընդգծեց, որ որոշ սուբյեկտներ սնում են ադրբեջանական քարոզչամեքենան. «Սա պետական դավաճանություն է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում