Sunday, 12 07 2026
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը

ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվածների թիվը 2 միլիոնից ավելի է

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 487 հազարից:  Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 419 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 800 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 066 հազար 860 հաստատված դեպք կա:

Այստեղ մահացածների թիվը 115 հազար 157 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 775 հազար 581-ի, մահերինը՝ 39 հազար 803-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 502 հազար 436 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6 հազար 532-ը: Շրջանցելով Իսպանիային՝ վարակվածների թվով հաջորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան՝ 290 հազար 143 ընդհանուր դեպքով:

Մահացածների թիվը կազմում է 41 հազար 128: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 360 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Հնդկաստանն է, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 287 հազար 679, մահերինը՝ 8 հազար 115 : Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 763, մահերինը՝ 34 հազար 114: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  208 հազար 823 ընդհանուր, 5 հազար 903  մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  հասնում է 187 հազարի, մահերի թիվը կազմում է  8 հազար 845:

Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 180 հազար 156 է: Վարակի հետևանքով այստեղ մահերի ընդհանուր թիվը կազմում է  8 հազար 584 մարդ: Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 173 հազար 036 է, մահերինը՝ 4 հազար 746:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 11-ով՝ դառնալով 83 հազար 057, որից ապաքինվել է 78 հազար 361-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 831-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 112 հազար 288 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 75 հազար 071, մահերինը՝ 69: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 40 հազար 986 է, մահացածներինը՝ 286: Եգիպտոսում առկա է 38 հազար 284 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1342 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 34 հազար 432-ի, մահացածներինը՝ 279 -ի: Իրաքում գրանցվել 15 հազար 414 վարակվածության, 426՝ մահվան դեպք:

Լիբանանում կա 1402 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 31: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 152-ի: Մահացել է 6 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում