Friday, 17 07 2026
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում

Թուրքիայում հակահայկական դրսևորումների ակտիվացման դրդապատճառները

Թուրքիայում մայիսից սկսած չեն դադարում հակահայկական հայտարարությունները և միջադեպերը։ Իհարկե, Թուրքիայում հակահայակական դրսևորումները նոր երևույթ չեն։ Այստեղ կրոնական ազգային փոքրամասնությունները միշտ էլ ներկայացվել և ընկալվել են որպես 5-րդ շարասյուն, «թշնամիների կողմից ուղղորդվող գործիք»։ Իսկ «հայ» բառը ոչ միայն կենցաղում, այլև առավել հաճախ քաղաքական դաշտում որպես վիրավորանք է գործածվում՝ մրցակիցներին պիտակավորելու, նրանց վարկանիշին հարվածելու համար։ Սրան գումարած նաև վերջին տարիներին ավելի է դիրքերն ամրապնդում ադրբեջանական հակահայկական քարոզչությունը։ Այս ամենը միշտ էլ խրախուսող հանգամանք է եղել Թուրքիայի հայերի, հայկական եկեղեցիների և կառույցների դեմ հարձակումների ու սպառնալիքների համար:

Սակայն մայիսին սկսված այս ալիքը տարբերվում է դեպքերի պարբերականությամբ և դրսևորումների բազմազանությամբ՝ հայտարարություններ, հարձակումներ եկեղեցիների վրա, սպառնալիքներ և կեղծ լուրեր ադրբեջանական քարոզիչների միջոցով։

Այդ ալիքը սկսվեց մայիսի 4-ից, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթի ժամանակ արեց մի արտահայտություն՝ «թրից փրկվածներ/մնացուկներ», որը թուրքական ընկալման մեջ վերագրվում է հիմնականում հայերին։ Էրդողանն այս արտահայտությունն արել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) դեմ պայքարում Թուրքիայի հաջողությունների մասին խոսելիս: Սակայն այս արտահայտության արդեն իսկ ձևավորված ընկալումը, ինչպես նաև տարիներ շարունակ պետական մակարդակով PKK-ի և հայերի կապի մասին, մասնավորապես հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հայ լինելու մասին ստեղծված միֆերը ատելության հիմնական թիրախ են դարձնում հայերին։

Այս հայտարարությունից օրեր անց Էրդողանը 2-րդ անգամ է անդրադարձել հայերին՝ այս անգամ հայկական Սփյուռքին դասելով Թուրքիայի թշնամիների շարքին՝ FETÖ-ի (գյուլենական համայնքը, որը Թուրքիայում ահաբեկչական է հռչակված), PKK-ի, «Պարսից ծոցի չար ուժերի» (ԱՄԷ, Սաուդիան Արաբիա) հետ միասին։

Հայերին ահաբեկչությանը կապելու մեկ այլ փորձ էլ արել է մերձիշխանական «Gerçek Hayat» ամսագիրը, որը մայիսի 4-ին հրատարակել է 176 էջից բաղկացած հատուկ համար, որն ամբողջությամբ նվիրված է ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա ղեկավարած Գյուլենական համայքին (FETÖ), որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում։ Ամսագիրը FETÖ-ի հիմնադիրների շարքում նշել է նաև հայոց երջանկահիշատակ Շնորհք պատրիարքին, ներկայիս հունաց պատրիարք Բարդուղիմեոսին, հրեական համայնքի հոգևոր առաջնորդ Իսակ Հալևային։ Սա ուղղակիորեն ցույց է տալիս, թե ինչպես են փորձում ազգային, կրոնական փոքրամասնություններին կապել ահաբեկչական կազմակերպությունների հետ, ներկայացնել որպես «Թուրքիայի թշնամիներ»։

Մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում երկու տարբեր հարձակումներ են կատարվել հայկական եկեղեցիների վրա։ Մայիսի 8-ին քաղաքացիներից մեկը փորձել էր վառել Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը՝ պատճառաբանելով, թե հայերն են կորոնավիրուսը բերել։ Մայիսի 23-ին մեկ այլ անձ պոկել էր Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը։

Սակայն այս հակահայկական դրսևորումների գագաթնակետը հայկական «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի կնոջը՝ Ռաքել Դինքին և Հրանտ Դինք հիմնադրամի փաստաբանին ուղղված մահվան սպառնալիքներն էին։ Առաջին սպառնալիքի առնչությամբ կալանավորված Հուսեյին Ա․-ն ցուցմունքում նշել է, որ նման քայլի է դիմել համացանցում ծանոթացած ադրբեջանցի մի աղջկա՝ Ղարաբաղում հայերի արածների մասին պատմությունների ազդեցության տակ։

Հուսեյին Ա․-ն Դինքի հիմնադրամին մեղադրել է, որ հայերը մի կողմից «թուրքական հողն են բռնազավթում», իսկ մյուս կողմից Թուրքիայում եղբայրության մասին հեքիաթներ են պատմում, ապա սպառնացել «Մի գիշեր, անսպասելի կգանք»։ Երկրորդ նամակում նա սպառնացել է․ «Կամ կհեռանաք, կամ էլ այս անգամ Ռաքել Դինքը և փաստաբանը կմեռնեն»։ Այս դեպքից 3 օր անց հիմնադրամը ևս մեկ սպառնալիք պարունակող նամակ էր ստացել։ Դինքի կնոջը և հիմնադրամի փաստաբանին ուղղված մահվան սպառնալիքը մեծ հանրային արձագանք են ստացել։ Կատարվածը դատապարտել են ոչ միայն հայկական շրջանակաները՝ պատրիարք Սահակ Բ Մաշալյանը, պատգամավոր Կարո Փայլանը, «Նոր զարթոնք» նախաձեռնությունը։ Ռ․ Դինքին և հիմնադրամին աջակցող, սպառնալիքը, ատելության խոսքը և այլատյացությունը դատապարտող բազմաթիվ հայտարարություններ են արել հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունները, մտավորականներ, որոնց շարքում նաև գրող Օրհան Փամուկը։ Քաղաքական դաշտից արձագանքել են գրեթե բոլոր ընդդիմադիր հայտնի գործիչները՝ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանարապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Միթհաթ Սանջարը։

Արձագանքել են նաև իշխող ուժից ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը, պաշտոնյաներից՝ Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը և Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Արդյունքում այս հարցը դարձավ ներկայումս բավականին լարված ներքաղաքական պայքարի մի մասը։

Մի կողմից հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքական գործիչները պատասխանատվության սլաքները ուղղում են իշխանությունների վրա։ Հիմնականում ուշադրություն է դարձվել այն հանգամանքի վրա, որ նման դեպքերը և ատելության խոսք պարունակող հայտարարությունները, սպառնալիքները ինչ-որ անհատների կողմից կատարված առանձնակի և պատահական դեպքեր չեն, այլ արդյունքն են մի մտածելակերպի, որ սնվում և խրախուսվում է տիրող քաղաքական ու իրավական միջավայրից։ Զուգահեռներ են անցկացվել ներկայում հնչեցվող սպառնալիքների և 2007թ Հրանտ Դինիքի սպանությունից առաջ գոյություն ունեցող մթնոլորտի միջև։

Մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները կատարվածը սադրանք են որակել, որն իրականացնում են «Թուրքիայի թշնամիները», «երկիրը պառակտել ցանկացողները»։ Իշխանության ներկայացուցիչները համարում են, որ «սադրանքների հետևում նույն կենտրոններն են կանգնած և որը թիրախավորում է երկրի միությունը, միասնականությունը և հասարակական համերաշխությունը»։

Իսկ իշխանությունները «ազգի թշնամի», «որոշ ուժեր» ասելով հիմնականում նկատի ունեն գյուլենականներին, քրդամետ կուսակցությանը, վերջերս նաև գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ին, «հայկական ու հունական լոբբիին» (Էրդողանը իր հայտարարություններից մեկում հենց այդ կոնտեքստում անդրադարձել էր դրանց)։

Այս հակահայկական ալիքը կարևոր ցուցիչ է թուրքական հասարակության որոշ շերտերում փոքրամասնությունների այս դեպքում արդեն հայերի նկատմամբ ոչ բարյացկամ վերաբերմունքի, երբեմն ատելության, որը սնուցվել է տարիներ, տասնամյակներ շարունակ ազգայնական շրջանակների, իշխանությունների, այժմ նաև ադրբեջանական քարոզչության միջոցով, իսկ դրսևորվել իշխանությունների թողտվությամբ։ Այս դեպքում ևս, ինչպես ցույց են տալիս դեպքերի հաջորդականությունը, այդ ատելության դրսևորման համար ազդակ է հանդիսացել նախագահ Էրդողանի՝ իրար հաջորդած հայտարարությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում