Friday, 07 06 2024
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը

Հայաստան-Իրան հարաբերությունները երկուստեք պայմանավորված չեն երրորդ երկրների հետ ունեցած հարաբերություններով

Հունիսի 10-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մ. Ֆաղանիի հետ: Այդ մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Դեսպան Թումանյանը Մ. Ֆաղանիին տեղեկություններ է ներկայացրել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության առջև հունիսի 9-ին տեղի ունեցած բողոքի հավաքի մասին:

Մ. Ֆաղանին, նշելով Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ որոշակի դժգոհությունների մասին, վստահություն է հայտնել, որ այն չի կարող խաթարել երկու երկրների հարաբերությունները:

ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ մարտի 15-ին ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ա. Հաղիղիանի հետ հանդիպման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման հիմնական նպատակները` երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացում, Մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ամրապնդում և Երուսաղեմում հայ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանություն:

Կապված Մ. Ֆաղանիի դիտարկման հետ առ այն, որ որոշ շրջանակներում կարող են մտահոգություններ լինել Իրանի հարևան երկրում Իսրայելի ազդեցության ուժեղացման առնչությամբ՝ դեսպան Թումանյանը նշել է, որ երբևէ Հայաստանը չի ընդգրկվել հակաիրանական որևէ քաղաքական նախագծի մեջ և այսուհետ ևս բացառվում է իրադարձությունների նման ընթացքը:

ՀՀ դեսպանը ընդգծել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Մ. Ֆաղանին իր համաձայնությունն է հայտնել ՀՀ դեսպանի բազմիցս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկուստեք պայմանավորված չեն երրորդ երկրների հետ ունեցած հարաբերություններով:

Մ. Ֆաղանին հստակ կերպով ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նա նշել է, որ իրանական կողմը շարունակում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արդյունավետ կերպով համագործակցել Հայաստանի հետ և հույս հայտնել, որ համավարակի հաղթահարումից հետո կկայանան արդեն պայմանավորված բարձր մակարդակի հանդիպումները: Նա գոհունակությամբ նշել է, որ համավարակի պայմաններում երկու երկրները շարունակում են պահպանել համագործակցության բարձր մակարդակը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տնտեսական (այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում), մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման անհրաժեշտությանը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդման խնդիրներին:

https://www.facebook.com/armembiran/photos/a.940464132645383/4269972329694530/?type=3

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում