Thursday, 16 07 2026
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման

ՍԴ-ն վարույթ է ընդունել Հայկ Հովհաննիսյանի վարույթի գործով ԲԴԽ-ի դիմումը․ ինչ սպասել

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Բարձրագույն դատական խորհրդի դիմումը։ Այդ մասին տեղեկությունը տեղադրված է ՍԴ պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն, քննելով ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, մայիսի 15-ին որոշում կայացրեց կասեցնել Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ Դատական օրենսգրքի 85-րդ հոդվածի երկրորդ մասի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով:

Իսկ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմել էին ԲԴԽ երեք անդամ՝ Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանն ու Մեսրոպ Մակյանը։ Հենց նրանք էլ ԲԴԽ մյուս անդամների հետ պետք է քննեին այն, սակայն հենց քննության սկզբնական փուլում հարց առաջացավ՝ արդյոք դիմումատուները կարո՞ղ են քննել ու որոշում կայացնել իրենց իսկ դիմումի վերաբերյալ: Հենց այս իրավական խնդրի պարզաբանման համար էլ ԲԴԽ-ն որոշեց դիմել ՍԴ:

Կարգապահական վարույթ հարուցելու պատճառը եղել էր Սահմանադրական դատարանի կողմից Արայիկ Մելքումյանի գործով կայացված հայտնի որոշումից հետո Հայկ Հովհաննիսյանի ներկայացրած հատուկ կարծիքը, որտեղ Հովհաննիսյանը գտել էր, որ ԲԴԽ-ն ՍԴ-ի որոշումը մեկնաբանել էր հօգուտ դատավորների անպատժելիության։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն իր այդ որոշմամբ ԲԴԽ-ին փաստացի զրկեց դատավորների լիազորությունները դադարեցնելու կարևորագույն գործառույթից։ ԲԴԽ-ն, սակայն, ըստ էության չընդդիմացավ ՍԴ-ի որոշմանը, իր լիազորությունների կրճատմանը և փաստացի ընդունեց ՍԴ-ի այդ որոշումը։ Միայն Հայկ Հովհաննիսյանը իր հատուկ կարծիքով ընդդիմացավ ՍԴ որոշմանը, որի պատճառով հայտնվեց կարգապահական վարույթի առանցքում։ ԲԴԽ երեք անդամները գտան, որ իր հատուկ կարծիքում Հովհաննիսյանը վարքագծի կանոններ է խախտել։ Բացի դրանից՝ օգտագործվել են քաղաքական ձևակերպումներ, և դրանով Հովհաննիսյանի քննադատությունը խարխլում է Բարձրագույն դատական խորհրդի հանդեպ հեղինակությունն ու կասկածի տակ է դնում իր իսկ անկախությունն ու անաչառությունը։ Վերջում էլ գտան, որ իրենք չեն կարող քննել այս վարույթը, քանի որ դիմումի հեղինակ են ու որոշեցին օգնության կանչել ՍԴ-ին։

Փաստացի ստացվեց, որ սպասվող վեթինգին ընդառաջ, ընդունելով ու ճանաչելով ՍԴ որոշումը, ԲԴԽ-ն փաստացի դատավորներին տվեց անպատժելիության «թուղթ»՝ ինդուլգենցիա։ Դրան ընդդիմացած Հայկ Հովհաննիսյանը գրեց հատուկ կարծիք, որի հիման վրա հարուցվեց կարգապահական վարույթ։

ԲԴԽ նախագահն ու անդամները չէին կարող չիմանալ, որ վարույթ նախաձեռնելուց կարող են նման իրավական խնդրի բախվել, որ իրենք չեն կարող քննել իրենց իսկ հարուցած վարույթը։ Սակայն գնացին այդ քայլին, քանի որ իրականում վարույթը կասեցնելն ու այն ՍԴ ուղարկելը կոնկրետ նպատակներ էր հետապնդում։

Առաջին նպատակն այն էր, որ ԲԴԽ նախագահն ու անդամները գիտեին, որ եթե վարույթ հարուցեին ու որոշում կայացնեին Հովհաննիսյանին ենթարկել պատասխանատվության, ապա վերջինս կարող էր այնպիսի բացահայտումներ անել, որը կարող էր հանգեցնել ընդհուպ ԲԴԽ նախագահի ու որոշ անդամների հրաժարականի։ Իսկ երկրորդ պատճառն այն է, որ ԲԴԽ-ն, դիմելով ՍԴ, որոշակի ժամանակով ինքն իրեն անձեռնմխելի ու անպատժելի է դարձնում, որովհետև միայն ԲԴԽ խորհրդի անդամները կարող են վարույթ հարուցել ԲԴԽ խորհրդի նախագահի կամ անդամների նկատմամբ։ Եվ հիմա, երբ ԲԴԽ-ն իր կողմից վարույթ հարուցելու իր լիազորությունները դրեց հարցականի տակ ու դիմեց ՍԴ, ապա մինչև ՍԴ-ն իրավական դիրքորոշում չհայտնի, ԲԴԽ նախագահն ու խորհրդի անդամները անձեռնմխելի են։ Ավելին, եթե ՍԴ-ն որոշի բավարարել ԲԴԽ-ի դիմումը և հակասահմանադրական ճանաչել ԲԴԽ-ի այդ իրավազորությունը ԲԴԽ նախագահի կամ անդամների նկատմամբ վարույթներ հարուցելու և քննելու վերաբերյալ, ապա կստացվի, որ մինչև կառավարությունը նորից փոփոխություններ չնախաձեռնի և այդ փոփոխությունը չընդունվի ԱԺ-ի կողմից, ապա ստորագրվի նախագահի կողմից, ապա ստացվում է, որ ԲԴԽ անդամները և նախագահը այդ ընթացքում, մոտ 5-8 ամիս անձեռնմխելի լինելու լրացուցիչ ժամանակ են շահելու։

«Առաջին լրատվական»-ը փորձեց թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալ Հայկ Հովհաննիսյանից, սակայան վերջինս չմեկնաբանեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում