Saturday, 04 05 2024
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով

Կորոնավիրուսը մոտենում է Ալիևին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմում կորոնավիրուսի զանգվածային բռնկում է, վարակվել է 19 աշխատակից: Ադրբեջանում վիճակն այդ առումով ընդհանրապես բավական վատ է, ինչի մասին վկայում են ոչ թե թվերը, որոնք զուտ վիճակագրորեն զիջում են Հայաստանին, այլ ձեռնարկվող քայլերը: Ադրբեջանը դիմում է խոշոր քաղաքներում պարետային ժամի, խիստ կարանտինի մեթոդին, ինչը հազիվ թե ունենա այլ բացատրություն, քան այն, որ վիճակը երկրում իրապես բավականին վատ է: Դրա վկայությունն է նաև այն, որ Բաքուն թույլ չի տալիս երկիր մուտք գործել մի քանի հարյուր ադրբեջանցիների, որոնք Ռուսաստանի տարբեր ռեգիոններից կուտակվում են Դաղստան-Ադրբեջան սահմանին: Բանակի վրա միլիարդավոր դոլարներ ծախսող Ալիևը չի կարողանում հոգ տանել մի քանի հարյուր ադրբեջանցիների մասին, որոնք կուտակվում են սահմանին:

Կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսային ծանր վիճակը Բաքվի համար դառնալ ռազմական արկածախնդրության մոտիվ: Տեսականում՝ այո, գործնականում, սակայն, հազիվ թե: Իհարկե, պետք է լինել շատ զգույշ և զգոն, սակայն մեծ հաշվով համաճարակային ծանր վիճակը կառավարելու խնդիր ունեցող Ադրբեջանը ակնհայտ խնդիր է ունենալու պատերազմ կառավարելու հարցում: Իսկ Բաքվի որևէ ռազմագործողություն բերելու է խոշոր պատերազմի, և այդ մասին շատ հստակ ակնարկել է պաշտոնական Երևանը, նաև պաշտպանության նախարարի նախօրեին հրապարակած զինուժի զարգացման տեսլականի առումով: Այսինքն՝ Երևանն այդ իմաստով իրավիճակը գնահատում է բավականին համարժեք և սթափ՝ Բաքվից ռազմական որևէ արկածախնդրություն Երևանը հակահարվածից վերածելու է հակագրոհի՝ ձեռնամուխ լինելով նոր տարածքների և, ըստ այդմ, անվտանգության գոտու ընդլայնման ռազմավարությանը:

Ադրբեջանը անցնող տարիների ընթացքում, հատկապես Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, չի թողել իր հետ խոսելու այլ տարբերակ: Հայաստանում էլ թավշյա հեղափոխությունից հետո թերևս չկա այլ տարբերակ, քան խոսել հենց այդ լեզվով՝ հստակ դարձնելու համար, որ Հայաստանից պատերազմի որևէ սպառնալիքով որևէ քաղաքական կամ ռազմաքաղաքական զիջում ակնկալողը կստանա ոչ թե զիջում, այլ պատերազմ: Այն ժամանակ պարզ կլինի, թե ով կտուժի Հայաստանի հետ պատերազմի լեզվով խոսելուց: Դա է խաղաղության այն լեզուն, որ կարող է ունենալ Հայաստանը անվտանգային առկա միջավայրի պայմաններում և որի պարագայում կարող է ունենալ թեկուզ հարաբերական խաղաղության պահպանման ակնկալիք:

Ադրբեջանն անկասկած լավ է պատկերացնում այդ ամենը, և լավ են պատկերացնում Ալիևի ռազմատենչության երկու հովանավորները՝ Թուրքիան ու Ռուսաստանը, որոնք տարեսկզբից գտնվում են էական խնդիրների դաշտում և հազիվ թե որևէ կերպ պատրաստ են ևս մեկն ունենալ Կովկասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում