Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Ռոբերտ Քոչարյանը Ծառուկյանին հիշեցնում է իր մասին

Ռուսական «Վեստին» դարձյալ ռեպորտաժ է պատրաստել Ռոբերտ Քոչարյանի գործի մասին, որում անդրադարձել է նաև ՄԻԵԴ խորհրդատվությանը, որ տրամադրվել էր Սահմանադրական դատարանին: Ռոբերտ Քոչարյա՞նն է ռուսական ալիքով հիշեցնում իր մասին, թե՞ ՄԻԵԴ խորհրդատվությունից հետո իր մասին հիշեցնում է Ռուսաստանը՝ ունենալով կասկած, որ Երևանը կարող է ծավալել որոշակի գործընթաց, որում Մոսկվան կհայտնվի լուսանցքում: Բանն այն է, որ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվությունը փաստորեն զուգորդվել է սահմանադրական հանրաքվեի գործով Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի կառավարության երկխոսության հետ: Ավելի շուտ, ոչ թե հանրաքվեի, այլ դրա չեղարկման: Հայտնի է, որ Երևանը հրաժարվում է հանրաքվեի միջոցով ՍԴ կազմի հարցը լուծելու մեխանիզմից և այն կարող է լուծել խորհրդարանական ձևաչափով: Ընդ որում՝ փոխվում է ոչ միայն մեխանիզմը, այլև լուծման բովանդակությունը, և ՍԴ-ից հեռանում է ոչ թե Հրայր Թովմասյանը, այլ այն դատավորները, որոնց պաշտոնավարումը սպառվում է ըստ նոր Սահմանադրությամբ: Հետո արդեն ՍԴ-ն կընտրի նոր նախագահ, որը, ըստ իշխանության, չի լինի Հրայր Թովմասյանը:

Վենետիկին այդ հարցով դիմելու հորդոր Հայաստանի իշխանությանը հնչեցրել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի ու Եվրոպայի հարցերի օգնական Ջորջ Քենթը: Ինչով կավարտվի այդ գործընթացը, դեռ պարզ չէ, սակայն դրա ֆոնին էլ ստացվեց ՍԴ-ին ՄԻԵԴ խորհրդատվությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով, որն էլ իր հերթին ստեղծեց հարաբերական վիճակ, որովհետև ՄԻԵԴ-ը փաստորեն արձանագրել էր, որ եզրակացության համար պետք է, որ ընթանա դատական գործընթացը և միայն դրա ընթացքից հնարավոր կլինի եզրակացնել, թե արդյո՞ք տեղ է ունենում երկրորդ նախագահի իրավունքի խախտում: Այլ կերպ ասած, ՄԻԵԴ գործնականում ազատել է Հրայր Թովմասյանին Ռոբերտ Քոչարյանի առաջ պատասխանատվությունից, իսկ գուցե նույնիսկ Ռուսաստանի առաջ պատասխանատվությունից:

Ի վերջո, արժե հիշել, որ 2019-ի մայիսին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո, հունիսին նրա հետ հանդիպեց Հայաստանում ՌԴ դեսպանը, իսկ մեկ շաբաթ անց դեսպանը հանդիպեց Հրայր Թովմասյանին: Բանն այն է, որ Ռուսաստանի համար Ռոբերտ Քոչարյանի պարագան հետհեղափոխական Հայաստանի վրա ազդեցության հնարավորություն է, ներքաղաքական ներգործության միջոց: Եթե այդ առնչությամբ ընթացող զարգացումներում ստեղծվում է իրավիճակ, երբ կարող է ձևավորվել այսպես ասած՝ կայուն դատական գործընթացի միջավայր, դա Ռուսաստանին կարող է զգալիորեն թողնել խաղից դուրս: Ըստ այդմ, Մոսկվան կարող է հիշեցնել իր մասին, առնվազն գործընթացի որոշ մասնակիցների: Միևնույն ժամանակ, իր մասին հիշեցնելու կարիք կարող է ունենալ երկրորդ նախագահը, իրադարձությունների մեկ այլ տրամաբանության բերումով: Եթե Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ ՍԴ-ն ՄԻԵԴ միջոցով հրաշալի կերպով ազատվեց իր բեռից, կարող է վերստին դիմել Մոսկվային, հատկապես դիտարկելով ներքաղաքական վերջին զարգացումները: Դրանք ստացել են բավականին բուռն ընթացք, և այստեղ դիմակայության առաջնային պլան է դուրս գալիս «Բարգավաճ Հայաստանը»: Այդ կուսակցությունն իր ծագման փուլում, իհարկե, կապված էր Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց հետագա ավելի քան տասնամյակի ընթացքում հոսել են շատ ջրեր, որոնք բերել են փոփոխություններ: Մասնավորապես, 2015 թվականի հայտնի փետրվարից հետո ԲՀԿ-ն լքեց «քոչարյանական» թևը, որն այժմ ներկայանում է այլ ձևաչափերով: Հնարավոր է երկրորդ նախագահը Մոսկվայի «ալիքով» Ծառուկյանին հիշեցնում է իր մասին՝ հաշվի առնելով այն, որ ԲՀԿ նախագահն անտարբեր չի լինելու «ռուսական հեռուստատեսությանը»: Կամ Մոսկվային է փորձում հիշեցնել իր մասին՝ ակնարկելով, որ ինքը կարող է լինել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի դեմ գլխավոր ընդդիմադիր ուժ, և ԲՀԿ վրա խաղադրույքը կլինի վրիպում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում