Փողոցային նկարիչ Բենքսին նկարել է ԱՄՆ-ում սևամորթ տղամարդու գրաֆիտի՝ նվիրված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանը: Լուսանկարը նա հրապարակել է իր Ինսթագրամում:
Բենքսին նաև արտահայտվել է Ֆլոյդի սպանության առնչությամբ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ակցիաների թեմայով՝ նշելով, որ սկզբում չէր ցանկանում դա անել:
«Գունավոր մարդկանց խաբում է համակարգը: Սպիտակ համակարգը: Կարծես ծակված խողովակը հեղեղում է ներքևում ապրող հարևանների բնակարանը: Կեղծ համակարգը նրանց կյանքը վերածում է մշտական տառապանքների, սակայն խողովակը նրանք չպետք է նորոգեն: Նրանք նույնիսկ չեն կարող. ոչ ոք նրանց ներս չի թողնի վերևի բնակարանը: Դա սպիտակների խնդիրն է: Եվ եթե սպիտակները դա չնորոգեն, ապա ինչ-որ մեկը պետք բարձրանա նրանց մոտ և կոտրի դուռը»,- գրել է նկարիչը:
Թե որտեղ է հայտնվել Բենքսիի նոր գրաֆիտին՝ առայժմ հայտնի չէ:









































