Հունիսի 10-ից Թուրքիան կսկսի վերականգնել թռիչքները այլ երկրների հետ: Ըստ հանրապետության տրանսպորտի նախարար Ադիլ Կարաիշաօղլուի՝ սկզբում Թուրքիան կվերսկսի թռիչքները 40 երկրների հետ:
«Հունիսի 10-ից սկսվում են առաջին չվերթները դեպի Բուլղարիա, Քաթար, Հունաստան, Բահրեյն և TRNC (Կիպրոսի թուրքական մասը)», – ասել է նա NTV- ին: