Saturday, 08 06 2024
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում

«Այդ հանձնաժողովը պետք է աշխատի արագ ու էֆեկտիվ․ վերջին առնվազն 10-15 տարվա կտրվածքով անելիքներ շատ կան»

2021թ-ի հունվարի 1-ից կստեղծվի անկախ Փաստահավաք հանձնաժողով, որն ունենալու է 9 անդամ և նրանց նշանակելու է Ազգային Ժողովը: Հանձնաժողովի անդամներից 3-ին Ազգային Ժողովին են առաջարկելու կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդն ու Մարդու իրավունքների պաշտպանը։ Մնացած 6 անդամներին առաջադրելու են Ազգային Ժողովի խմբակցությունները. յուրաքանչյուր խմբակցություն՝ 2-ական թեկնածու: Խմբակցությունների  առաջադրած թեկնածուներից մեկը պետք է լինի արական, մյուսը՝ իգական սեռի:

Արդարադատության նախարարության օրերս հրապարակած Փաստահավաք այս հանձնաժողովը ստեղծելու մասին օրենքի նախագծում գրված է, որ այս հանձնաժողովը լինելու է անկախ մարմին, որը ֆինանսավորվելու է բյուջեից՝ առանձին տողով և որը ուսումնասիրելու և փաստեր  է հավաքելու 1991 թ-ի սեպտեմբերից մինչև 2018 թ-ի մայիսն ընկած ժամանակահատվածը  Հայաստանում  պարբերաբար տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ:

Ընդ որում՝ խոսքը վերաբերում է  համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման և անցկացման ժամանակ գրանցված խախտումներին, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներին, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներին, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներին, ինչպես նաև ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին: Միևնույն ժամանակ արձանագրվում է, որ այս հանձնաժողովը չի լինելու արդարադատության մարմին, քրեական պատասխանատվություն չի սահմանելու, պատժամիջոցներ չի կիրառելու:

Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է նաև, որ այս հանձնաժողովի ստեղծումը և իրականացվելիք գործառույթները բխում են 2019 թ-ի հոկտեմբերին հաստատված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունից:

«Միշտ էլ խոսվել է այն մասին, որ պետք է ուսումնասիրություններ կատարեն և եթե եղել են ապօրինություններ, ապա դրանք պետք է իրենց լուծումը ստանան՝ ցանկալի է դատական կարգով: Այդ իմաստով շատ նորմալ քայլ է: Թող կազմավորեն, կազմակերպեն, տեսնենք: Այստեղ շատ ավելի կարևոր է, թե ինչ քայլերով ու ինչպես են այդ ամեն ինչը իրականացնելու:

Հանձնաժողովն ինքը չի կարողանալու պատժել, բայց ահնձնաժողովը կարողանալու է իր ուսումնասիրության արդյունքները ներկայացնել դատարան ու խնդիրները պետք է ունենան, բնականաբար, դատական լուծում: Այլ ճանապարհ երևի թե չկա: Սա ամենաօրինական ճանապարհն է: Կարևոր է, որ այդ հանձնաժողովը լինի անաչառ, աշխատեն արդյունավետ ու արագ: Ես հիմա հանպատրաստից չեմ կարող ասել, թե 90-ական թվականներից նրանք ինչ են հայտանբերելու կամ պեղելու, բայց գոնե վերջին 10-15 տարվա կտրվածքով անելիք շատ կա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով այս հանձնաժողովից ակնկալվող արդյունքների մասին։

Վերջինիս խոսքերով՝ անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում մենք չենք ունեցել ընտրություններ, որոնց մասին կարող ենք ասել՝ փայլուն, բայց ընտական գործընթացները 98-2000-ական թվականներից հետո միշտ էլ աչքի են ընկել կազմակերպված կեղծարարություններով՝ իշխանության ամենավերին օղակների մասնակցությամբ, նրանց գիտությամբ, թողտվությամբ: Հետևաբար, այդ ընտրությունները պետք է ստանան իրենց գնահատականը:

«Այդ ընտրությունների արդյունքում Հայաստանում ձևավորվել են ոչ լեգիտիմ  իշխանություններ, որոնք  զբաղվել են սեփական բարեկեցության ապահովմամբ, մարդկանց ունեզրկելով: Օրինակները բազմաթիվ են: Մամուլը, եթե թերթենք՝  լիքն են նման տեղեկությունները»,-նշեց Վարդան Հարությունյանն ու հորդորեց  կառավարությանը՝ գիտակցել իրենց այս գործի կարևությունն ու լրջությունը, այդ գործն անեն բավականին արագ ու էֆեկտիվ, որպեսզի չնմանվի վեթինգին կամ այն պատմություններին, որոնց մասին ուղղակի խոսել ու անցել են առաջ՝ առանց կոնկրետ արդյունքների։ Այսինքն՝ աշխատեն ու ժողովուրդն անընդհատ արդյունք տեսնի։

«Չեմ կարող նախապես ասել, թե ինչ արդյունք կունենանք: Ես ուղղակի ցանկությունս կարող եմ ասել, որ սա լիներ արդյունավետ գործիք ու կուզենայի, որ աշխատանքը դրական հանգուցալուծումներով ավարտվեր, եթե, իհարկե, երբևէ ավարտվի այդ աշխատանքը․եթե 90-ական թվականներից պետք է սկսեն, ես արդեն չեմ պատկերացնում, թե ինչ ծավալի աշխատանք է դա: Վախենամ հանկարծ խճճվեն այդ տարիների մեջ: Չգիտեմ, չեմ կարող որևէ բան հստակ ասել:

Սա, բնականաբար, ո՛չ վեթինգ է, ո՛չ էլ լյուստրացիա։ Բոլոր գործընթացներն էլ ինչ-որ ձևով լյուստրացիա ունեն իրենց մեջ, բայց այն լյուստրացիան, որի մասին մենք բազմից հայտարարել ենք՝ այդ լյուստրացիային այս հանձնաժողովի աշխատանքը, միանշանակ, չի կարող փոխարինել»,-եզրափակեց Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում