Sunday, 05 05 2024
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում

Ժամանակից ու հանգամանքից կախված իշխանություն

Դատելով ՀՀ տնտեսության իրական վիճակից և վարվող տնտեսական քաղաքականությունից, թվում էր, որ ՀՀ-ում վարչապետի և կառավարության փոփոխությունը պետք է որ լիներ ամենատրամաբանական և բնական քաղաքական զարգացումը։

Հայաստանում չի կարելի բացառել, իհարկե, դեպքերի նույնիսկ նման զարգացումը, բայց համենայնդեպս ներկայումս գտնել այդպիսի զարգացման որևէ ռացիոնալ նախանշան՝ շատ դժվար է: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի փոփոխության կարող է գնալ երկու դեպքում՝ եթե շատ, շատ թույլ լինի, կամ եթե լինի շատ, շատ ուժեղ: Դիտարկենք երկու պարագան առանձին:

Գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանական համակարգում բավական սուր մրցակցություն կա վարչապետի պաշտոնի համար և միանգամից մի քանի բարձրաստիճան անձինք են հավակնում այդ պաշտոնին՝ կամ անձամբ, կամ հավակնում են այդ պաշտոնում տեսնել, այսպես ասած, իրենց մարդուն: Բայց Ս.Սարգսյանն այսօր ունի դիրքի բավականաչափ ամրություն, որ կարողանա զսպել այդ հավակնությունները: Նա, իհարկե, այնքան ուժեղ չէ, որ հարցը հանի օրակարգից ընդհանրապես, և չի բացառվում, որ պարբերաբար հարցը սրվում է, և առաջանում է բարդություն, բայց առայժմ Ս.Սարգսյանը կարողանում է հաղթահարել այդ բարդությունները: Այսինքն՝ փաստ է, որ նա այնքան թույլ չէ, որ որևէ մեկը ստիպի նրան գնալ վարչապետի փոփոխության, այն էլ նշանակելով Ռոբերտ Քոչարյանին: Իսկ եթե Քոչարյանն այդքան ուժեղ լիներ և ունակ լիներ Ս.Սարգսյանին ստիպել վարչապետի փոփոխություն, ապա թերևս միանգամից կստիպեր նաև հրաժարական տալ: Այդպիսով, վարչապետի փոփոխություն հնարավոր է Ս.Սարգսյանի շատ թույլ լինելու պատճառով, իսկ առայժմ նա այդքան թույլ չէ:

Փոփոխության հաջորդ իրավիճակը, որ կարող ենք պատկերացնել, Ս.Սարգսյանի ուժեղ լինելն է: Կասկած չկա, որ Ս.Սարգսյանի համար Տիգրան Սարգսյան վարչապետը առավելապես քարոզչական հնարք է, և դրա կարիքը չլինելու պարագայում նա շատ հանգիստ կհրաժարվի Տիգրան Սարգսյանի ծառայություններից և կնշանակի այն վարչապետին, որը որ ավելորդ հարցեր չի առաջացնի իշխանական համակարգում: Քարոզչական այդ հնարքը Ս.Սարգսյանը կիրառում է ոչ միայն ՀՀ հասարակության, այլև միջազգային հանրության հանդեպ: Գաղտնիք չէ, որ Տիգրան Սարգսյանի վարչապետությունը նաև միջազգային ֆինանսական կառույցների ցանկությունն է: Իսկ տնտեսության այնպիսի վիճակում, ինչպիսին Հայաստանն է, այդ կառույցների ցանկությունը սրբազան ցանկության պես մի բան է, որը պետք է բավարարել: Դրանից բացի, Տիգրան Սարգսյանի կերպարը, նրա քաղաքակրթական շտրիխները, նորարար բառապաշարը, ինտելեկտուալ իմիջը և այդ կարգի նկարագրային մյուս ատրիբուտները Ս.Սարգսյանին հնարավորություն են տալիս ռեֆորմատորական սեփական իմիջ ձևավորելու համար, ու դրանով ներկայանալ թե՛ ՀՀ հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը:

Բայց, դրանով հանդերձ, ակնհայտ է, որ Ս.Սարգսյանը Տիգրան Սարգսյան վարչապետով չի կարողանում ներկայանալ իշխանական համակարգին, և այդ համակարգում անընդհատ սպասում են, թե երբ է վարչապետի պաշտոնը վերադառնալու համակարգի տրամաբանության շրջանակ: Կարելի է, իհարկե, ասել, որ ինչ-որ տեղ Ս.Սարգսյանը նաև ընկել է իր իսկ հաշվարկի ծուղակը և եթե այսօր փորձի անգամ Տիգրան Սարգսյանին ազատել պաշտոնից, ապա դա կընկալվի որպես նորարարության և ռեֆորմների դեմ կատարված քայլ, ինտելեկտը չեզոքացնելու փորձ: Ու հենց դրա համար էլ Ս.Սարգսյանն այդ քայլին կգնա միայն այն ժամանակ, երբ լինի բավական ուժեղ և չունենա քարոզչական սեթևեթանքների անհրաժեշտություն: Բայց նա այսօր չունի այդ ուժը, ու հավանաբար առաջիկա ամիսներին չի էլ ունենա, քանի որ մի կողմից նա ոչ մի կերպ չի կարողանում ներքին ճգնաժամը հաղթահարել և լեզու գտնել սեփական հասարակության հետ և շարունակում է առավելապես հարաբերվել ոստիկանության և քրեական հեղինակությունների միջոցով, իսկ արտաքին հարթության վրա էլ շարունակում է ապավինել միջազգային հանրությանը, որպեսզի այդ հանրությունը Հայաստանը պաշտպանի Թուրքիայի դիվանագիտական ագրեսիայից: Դատելով միջազգային ֆինանսական կառույցների քաջալերող գնահատականներից, քիչ հավանական է, գրեթե անհավանական է, որ նրանք առաջիկայում Ս.Սարգսյանին հորդորեն գնալ կառավարության ղեկավարի փոփոխության:

Հետևաբար, եթե տեղի ունենա վարչապետի փոփոխություն, ապա դրանից կարելի է եզրակացնել, որ կամ Ս.Սարգսյանը կորցրել է իշխանությունը, կամ վերջապես կարողացել է սեփական իշխանությունը հաստատել: Այլ կերպ ասած՝ Տիգրան Սարգսյանի վարչապետությունը դարձել է ՀՀ-ում իշխանության ինդիկատոր և անիշխանության յուրատեսակ վկայություն: Տիգրան Սարգսյանը, մեծ հաշվով, չունի Հայաստանի իշխանական համակարգի որևէ խմբի, կլանի կամ բևեռի ընդգծված պատկանելություն, անգամ իր թիմով հանդերձ ՀՀԿ-ական դառնալուց հետո: Նա յուրայինների մոտ օտար է, բայց քանի որ յուրային չէ օտարների մոտ, դարձել է իշխանության անցումային շրջանի լուծում: Հետևաբար, Տիգրան Սարգսյանի վարչապետությունը վկայում է իշխանության անցումային շրջանի չհաղթահարվածության մասին: Նրա և թիմի հանրապետականացումը, ըստ էության, համակարգի այդ «մախաթը պարկում պահելու» փորձ էր, որը սակայն, դատելով Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության թեմայի պարբերական թարմացումից, այդքան էլ հաջողված չէր, և պարկը կարծես թե շարունակում է անհարմար զգալ իր մեջ հայտնված մախաթի առկայությունից:

Մյուս կողմից, դատելով ՀՀ տնտեսության իրական վիճակից և վարվող տնտեսական քաղաքականությունից, թվում էր, որ ՀՀ-ում վարչապետի և կառավարության փոփոխությունը պետք է որ լիներ ամենատրամաբանական և բնական քաղաքական զարգացումը, քանի որ Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը ձախողվել է կատարելապես, ՀՀ-ն խրվել է արտաքին պարտքերի մեջ, պետական պահուստները դատարկվել են դրամի գինը պահելու համար, սոցիալական լարվածությունն ավելանում է գնաճի ուժգնացման և եկամուտների նվազման հետևանքով, բիզնեսը ավելի ու ավելի է կքվում հարկային բեռի տակ, նոր հարկատեսակներ են ավելանում, որոնք նույնիսկ ԱԺ-ն չի համարձակվում դակել:

Այդ պայմաններում Տիգրան Սարգսյանը նույնիսկ ինքը պետք է հրաժարական տար՝ չսպասելով իր պաշտոնանկությանը: Բայց իրավիճակի յուրահատկությունը, անիշխանության կամ իշխանության անցումային փուլի անատոմիական յուրահատկությունը թերևս այն է, որ բոլորն են զրկված անձնական որոշումներ կայացնելու հնարավորությունից, քանի որ այդ փուլում որոշողը թերևս անձերը չեն, այլ ժամանակն ու հանգամանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում