Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

«Բենզինի շուկայում օլիգոպոլիան շարունակվում է․ Սերժ Սարգսյանի օլիգարխիան հիմա էլ է ՏՄՊՊՀ-ի հովանու ներքո»

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբկցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման գծով խնդիրներ է տեսնում և կարծում է, որ պետք է հնարավորինս շուտ լուծում տալ դրանց:

Վերջինս նման հայտարարություն է արել Ազգային Ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թ-ի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։

Խոսելով  բենզինի, դիզվառելիքի շուկայի մասին՝ Թունյանը մասնավորապես ասել է, որ առաջին անգամն է, որ պետական մարմինը՝ ՏՄՊՊՀ-ն,  բաց խոսում է միջնորդ օղակի մասին: Որպես խնդիր նշվել է Ռուսաստանից ներկրվող քվոտավորված վառելիքի ձեռք բերման և ներմուծման գործընթացում միջնորդ կազմակերպությունը:

Բաբկեն Թունյանի կարծիքով՝ խոսքը «Ռոսնեֆտ-Արմենիա»-ի մասին է: Պատգամավորը նաև նշել է, որ միասին պետք է քննարկել խնդրի  լուծման  ճանապարհն ու հնարավորինս արագ փոխել առկա վիճակը։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը համակարծիք է վերոնշյալ պնդման հետ և իր հերթին համոզված է, որ բենզինի և դիզվառելիքի շուկայում օլիգոպոլիան շարունակվում է։

«Շուկան պահպանվում է այն մասնակիցների միջև,  ովքեր եղել են նախկինում։ Ոչինչ չի փոխվել այս առումով։

Ընդհանրապես ՏՄՊՊՀ-ի հաշվետվությունը շատ վատն էր։ Վստահ եմ, որ այս կառույցի գործունեությունն արմատապես պետք է փոխվի։ Մեկ տարի է, որ ՏՄՊՊՀ նախագահը փոխվել է և այս ընթացքում նա առաջին հերթին պետք է նախաձեռնած լիներ օրենքի փոփոխություն։ Ամբիոնից գոռում ու գոչյում էր, որ չի կարողանում ազատ գործել, քանի որ օրենքն է խանգարում, ուրեմն թող օրենքի փոփոխություն առաջարկեր, համապատասխան նախագիծ մշակեր, ոչ թե միայն հայտարարեր ու անցներ առաջ՝ ոլորտն այդպես էլ բարձիթողի վիճակում թողնելով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Մովսես Արիստակեսյանն ու այս համատեքստում հավելեց նաև․

«Այո, պետք է արմատապես փոխել այդ կառույցի գործառույթները, հետաքննական իրավունքներ պետք է տալ։ Վարչական պատասխանատվությունը, որը կիրառում են շուկայում գերիշխող դիրքի նկատմամբ պարզապես ծիծաղելի է։ Նախկին օլիգարխիային էլի վերցրել է իր հովանու ներքո՝ Սամվել Ալեքսանյան և մյուսներ։ Բոլորս էլ շատ լավ գիտենք նրանց անուններն ու բիզնես գործունեությունները»։

Դիտարկմանը, որ նաև Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անունը նույնպես բազմիցս հիշատակվել է մամուլում՝ որպես այս շուկայում հիմնական դերակատար, տնտեսագետը պատասխանեց․

«Միքայել Մինասյանի մասին փաստական տվյալներ չունեմ։ Այո՛, մամուլը պարբերաբար գրել է այդ մասին, բայց ես ինքս այդ մասով փաստեր չունեմ։ Գիտեմ, որ բենզինի շուկան եղել է ու մնում է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Բարսեղ Բեգլարյանինը  ու իր գործընկերներինը՝ դեռևս  1998-1999 թվերից ու հիմա էլ նրանք են թելադրողները»։

Արիստակեսյանից հետաքրքրվեցինք նաև՝ ինչպե՞ս պետք է փոխել շուկան,  վերացնել հիշատակված անձանց մոնոպոլ դիրքն ու խաղի հավասար կանոններ սահմանել բոլոր ներկրողների համար, ՏՄՊՊՀ-ն ի՞նչ անելիքներ ունի այս առումով։

«Այն հայտարարությունները, որոնք արել են թավշյա հեղափոխության առաջնորդները, թե մենաշնորհները վերացել են՝ պետք է վերախմբագրել։ Մենաշնորհները չեն վերացել։ Բոլոր կայսրությունները, կառույցները կան ու քանդված չեն։

Իսկ ինչպես պետք է քանդել՝ այո՛, ապօրինի գույքի բռնագանձման օրենքով  պետք է շարժվել, ինչպես նաև  պետք է վերափոխել  ՏՄՊՊՀ-ի օրենսդրությունը, որով կառույցը կունենա հետաքննություն անելու իրավունք, որպեսզի կարողանա մրցակցության պայմանները խախտողի նկատմամբ ուժեղ և անմիջական ազդեցություն ունենալ ու հավասար պայմաններ սահմանել»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում