ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Այսօր Գորիսում էլ շատերը հարցնում էին` սեպտեմբերից դասերը վերսկսելու՞ են դպրոցներում: Մենք անում ենք առավելագույնը, որ դրանք նորմալ հունով գնան ուսումնական նոր տարում:
Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը բացասական ազդեցություններ ունի ոչ միայն մեր ազգային կրթական համակարգի վրա, այլ նաև բոլոր պետությունների կրթական համակարգերում:
Մենք անում ենք ու անելու ենք առավելագույնը»:
Հիշեցնենք, որ այսօր նախարարը եղել է Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցի շինհրապարակում։
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158349289268501