Պերուի արևմուտքում, Կաստրովիրեյնա նահանգի Տանտարա շրջանի ղեկավարը մտել է դագաղի մեջ և մահացած ձևացել, որպեսզի խուսափի կարանտինի ռեժիմի խախտման համար նախատեսված պատժից:
El Comercio պարբերականի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել մայիսի 18-ի երեկոյան: Շրջանի ղեկավար Խայմե Ռոլանդո Ուրբինա Տոռեսն ընկերների հետ խմելիս է եղել, երբ ոստիկանության աշխատակիցները եկել են ստուգումներ անցկացնելու: Պարետային ժամը խախտելու համար նախատեսված պատժից խուսափելու համար նա որոշել է թաքնվել բաց կափարիչով դագազի մեջ, որպեսզի ոստիկանները կարծեն, թե ինքը մահացել է կորոնավիրուսից: Տոռեսի ընկերները նույն կերպ են վարվել:
Սակայն նրանց չի հաջողվել մոլորեցնել իրավապահներին: Բոլոր օրինախախտները բերման են ենթարկվել:
Ըստ տեղի բնակիչների, Տոռեսը կորոնավիրուսի սպառնալիքը լուրջ չի ընդունում և համապատասխան միջոցառումներ չի ձեռնարկում վիրուսի դեմ պայքարելու համար: Տոռեսը կարանտինի 54 օրերից միայն 8-ն է անցկացրել Տանտարայում: Ընդ որում, պաշտոնյան հերքում է բոլոր մեղադրանքները:











































