Sunday, 05 05 2024
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են

Ինչ-որ մի պահի սադրիչները կհամախմբվեն. նրանց հրամանատարական շտաբը հյուսիսում է

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի այս փուլը գնահատվում է որպես ամենապատասխանատու փուլ. բացվում է տնտեսությունը, քանի որ այն այլևս փակ մնալ չի կարող, իսկ վարակը, ըստ մասնագիտական դիտարկումների, դեռ չի մոտեցել վիճակագրական պիկին: Եվ այս ֆոնին Հայաստանում նկատելի է ներքաղաքական աշխուժություն:

Այս թեմաների շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Արմեն Վադանյանը, վերլուծաբան Արիս Վաղարշակյանը և կառավարման հարցերի փորձագետ Հայկ Այվազյանը:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ դեռևս վաղ է գնահատել՝ կառավարության քայլերն իրավիճակին համարժեք են, թե ոչ: «Առավել կարևոր է, թե ինչ ստրատեգիա են ընտրել կորոնավիրուսի դեմ պայքարելու կամ այդ վարակի հետ ապրելու համար»,- նշեց Հայկ Այվազյանը՝ հավելելով, որ համավարակի դեմ ապակենտրոն պայքարի համար ռեսուրսներ չի տեսնում:

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ սկզբնական շրջանում իշխանություների մոտ անլրջություն կար, և ինչ-որ առումով քննադատելը սխալ կլինի, քանի որ կորոնավիրուսը նոր, աննախադեպ երևույթ էր ամբողջ աշխարհի համար, և իրավիճակը լավ չէին պատկերացնում. «Հետագայում իշխանությունը, հասկանալով, որ վտանգավոր համավարակ է, սկսեց լրջորեն մոտենալ խնդրին, և հիմա ձեռքը պուլսի վրա է պահում ու տիրապետում է իրավիճակին: Հույս կա, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա»:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Հայկ Այվազյանը նշեց. «Սպասելի էր, որ այս իրավիճակում հապաղումներ ու բացթողումներ կլինեն իշխանության կողմից, բայց այս դժվարին իրավիճակում դրանից օգտվելը ապազգային նպատակների մասին է վկայում, ոչ թե երկիրն այս վիճակից հանելու մասին… Այս փուլում համախմբվածություն պետք է դրսևորվեր, ինչը չտեսանք»:

Արմեն Վարդանյանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում, առճակատում չէ. «Իշխանության և որոշ քաղաքական ուժերի միջև պայքարը բաց առճակատման բնույթ չի կրում, այլ ավելի շատ ապատեղեկատվության միջոցով է տեղի ունենում»:

Արիս Վաղարշակյանի կարծիքով՝ ինչ-որ մի պահի սադրիչները կմիավորվեն: Փորձ է արվում իշխանությունը ներսից կազմաքանդել: Հայկ Այազյանի դիտարկմամբ՝ այդ զարգացումների հիմնական պատճառներից է այն, որ իշխանությունը հեղափոխական կեցվածքից հեռանում է, և այդ ամենը միայն հռետորաբանության մեջ է մնում. «Իշխանությունը չպետք է շեղվի սեփական հեղափոխական օրակարգից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում