«Իշխանության եկած քաղաքական ուժի թիվ մեկ աքիլլեսյան գարշապարը դատաիրավական համակարգի բարեփոխումներն են: Ցավոք սրտի, արձանագրում եմ, որ դատաիրավական համակարգում տեղի ունեցող գործընթացները, բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, կենսունակությունը տապալված են, և մենք գործ ունենք մի իրողության հետ, երբ փորձ է արվում հին մեքենայով սլանալ նոր կառուցվող ճանապարհով, որի արդյունենքրը մենք չենք տեսնում և այս տեմպերի դեպքում չենք էլ տեսնի»,- ՄԱՀՀԻ-ում տեղի ունեցած քննարկմանը նշեց փաստաբան Նորայր Նարիկյանը:
Նրա խոսքով՝ հանրությունն ուներ ողջամիտ ակնկալիք անցումային արդարադատության գործիքի ներդրման միջոցով հասնելու ՀՀ-ում տարիներ շարունակ իրականացված ապօրինությունների, հարստահարությունների, յուրացումների, մարդկանց իրավունքների տոտալ խախտումների վերականգնման ճանապարհին:
Դիմելով իշխանություններին՝ Նորայր Նորիկյանն ասաց. «Դուք ունեիք ողջամիտ ժամկետներ, դուք ունեիք առաջնահերթություն, էս երկու տարվա մեջ դուք ոչ մի բան չպիտի անեիք՝ պիտի ձեր ձեռքերը քշտեիք և գնայիք դատաիրավական համակարգի արմատական փոփոխությունների: Եվ տարակուսելի է այն, որ դատաիրավական բարեփոխումների ձախողումներից ամենից շատ խոսում է վարչապետը»:
Մանրամասն՝ տեսանյութում:






































