Friday, 07 06 2024
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:20
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
18:10
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
18:05
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան

Հույսով սպասում ենք, որ ընդառաջ կգան․ ՁԻԱՀ կենտրոնի մասնագետներ

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Այս փաստը մտահոգում է առողջապահության ոլորտի պատասխանատուներին, քանի որ այդ լուրերին հավատալով՝ մարդիկ նաև կորցնում են զգոնությունը հիվանդության նկատմամբ, ըստ պահանջի չեն հետևում անվտանգության կանոններին և այլն։

Նախարար Արսեն Թորոսյանն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է՝ սա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն։

Միանշանակ այդպես է, ու այդ գործոնն էլ իր դերն ունի, թեպետ միակ գործոնը չէ, որ տեմպը կտրուկ կոտրել չհաջողվեց (որոշումների չկատարումը, հապաղում և այլն): Սակայն մի՞թե առողջապահության նախարարությունը չէր կարող բժիշկների կանոնավոր բանավեճ ու քննարկում կազմակերպել: Բժիշկների մեծ մասը դոկտոր, պրոֆեսոր, թեկնածու ու ամբիոնի վարիչներ են։ Ո՞ւր է այդ գիտական միտքը, ինչո՞ւ չի օգտագործվում։ Հանրության իրազեկվածությունը մեծացնելուն ուղղված բազմաթիվ քայլեր կարող է իրականացնել նախարարությունը, սակայն ընտրում է ամեն ինչ հասարակության վրա բարդելու ճանապարհը։

Ամիսներ առաջ, կառավարության որոշումով, «ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնը» փակվեց ու միացվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին։ Կենտրոնի մեծ թվով մասնագետներ աշխատանքից ազատման դիմումներ գրեցին։ Նրանք այժմ անգործ են։ «Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է մասնագիտական կարողություններով օժտված այս բժիշկների խնդրին, որոնց պոտենցիալն այդպես էլ չի օգտագործվում ի նպաստ ստեղծված իրավիճակի։

Մեզ հետ զրույցում «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը նշեց, որ այս պահին լաբորատոր մասնագետները տարբեր կլինիկաներում կորոնավիրուսի հետազոտություններ են իրականացնում։ «Երկու ինֆեկցիոնիս բուժքույր ունենք, որոնք հոսպիտալացվածների նկատմամբ հսկողություն են իրականացնում։ Այդքանն են։ Մնացած մասը տանն են»,- ասաց Ժանետա Պետրոսյանը։

Մասնագետի խոսքերով՝ իրենց ոչ մի առաջարկ չի եղել ո՛չ առողջապահության նախարարությունից, ո՛չ համապատասխան կլինիկաներից։ «Մենք էլի նստած հույսով սպասում ենք, որ ինչ-որ բան պետք է լինի, ընդառաջ գան, քննարկումներ լինեն։ Էական որևէ տեղաշարժ չկա»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց՝ իրենց նախաձեռնությամբ բժիշկները, մասնագետները չեն դիմել ոչ մի տեղ։

Նշենք, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի բաժնի աշխատակիցները մշակել էին մոտեցումներ: Համաճարակի սկզբում մասնագետները մոդելավորում են իրականացրել, թե ինչպես կընթանա համաճարակը ու դրա հիման վրա հակազդման պլան են մշակել միջազգային գործընկերների հետ։ Այդ փաթեթը ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի միջոցով փոխանցվել է կառավարությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում