Wednesday, 15 07 2026
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար

Անտառային կոմիտեն ազգաբնակչությանը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեն հորդոր է հրապարակել։

«Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Անտառային կոմիտեն ազգաբնակչությանը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունում նաև հետևյալ հիշեցումն է արված՝ արգելքների մասով.

«Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.

. Կրակ վառել

. Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

. Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել

. Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ

. Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում մարել այն

Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:

Հայտնում ենք նաև՝ հրդեհների կանխարգելման և դրանց ծագման դեպքում կոորդինացված գործողություններ իրականացնելու նպատակով սահմանվել են անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումները կանոնակարգելու համալիր ծրագրեր։

ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 18 «անտառտնտեսություն» մասնաճյուղերը կազմել և համապատասխան մարզերի ԱԻՆ փրկարարական վարչությունների պետերի և մարզպետարանների ներկայացուցիչների հաստատմանն են ներկայացրել հակահրդեհային պահպանությունը ուժեղացնելու միջոցառումների համալիր ծրագրեր, ստեղծվել են հակահրդեհային արագ արձագանքման խմբեր։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում ձևավորել է «Հրդեհների արագ արձագանքման և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման շտաբ», որին են ամրակցվել համապատասխան հակահրդեհային գույք և տեխնիկա։ Շտաբի հետ օպերատիվ կապ հաստատելու նպատակով սահմանվել է թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով` աշխատանքային ժամերին և օրերին՝ 010/ 65 37 16,65 09 27, շուրջօրյա՝ 093/ 17 72 22 հեռախոսահամարներով»,- ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում